Կարծիք

13.11.2019 17:14


Բոլոր խոստումները սուտ էին, շղարշ

Բոլոր խոստումները սուտ էին, շղարշ

Նիկոլ Փաշինյանը հաճախ ասում է՝ աղքատությունը մարդկանց գլխում է... Իսկ ես էլ ասում եմ՝ հիմարությունն ու դյուրահավատությունը նույնպես, և եթե մտնում է, ապա այլևս դուրս չի գալիս...

Հիշում եմ, թե Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն՝ իր զիլ կամ խռպոտած ձայնով, այնտեղ հավաքված հավատավոր, հիպնոսացած և հմայիլ եղած զանգվածին ինչպես էր խոստանում, որ որոշողն իրենք են, որ առանց իրենց հետ քննարկման, առանց համաձայնեցնելու ոչինչ երբեք չի արվի:

Հավաստիացնում էր, որ ժողովուրդն է որոշողը, ՀՀ հպարտ քաղաքացին է իշխանությունը...
Սակայն, երբ սկսեց վայելել սահմանադրական, օրինականության խախտումներով՝ այդ նույն զանգվածի շնորհիվ իրեն նվիրված պաշտոնի բարիքները, ապա մոռացավ խոստումներն ու սկսեց որոշումներն ընդունել, կայացնել գաղտագողի, ծածուկ, կամայական և աներևույթ...

Գաղտնի՝ արդեն իրոք աննախադեպ, բարձրացրեց պաշտոնյաների աշխատավարձը, առանց հանրային քննարկումների դպրոցներից, ԲՈՒՀ-երից հանեց Եկեղեցու, Հայոց պատմության, լեզվի, գրականության, զինպատրաստակամության ուսուցումը, ոտքի վրա որոշեց և կամայական շրջափակեց դատարանները, առանց անհրաժեշտության հսկայական գումարներով վերանորոգեց կառավարական իր առանձնատունը, ձեռք բերեց թանկարժեք մեքենաներ և ինքնաթիռ:

Առանց նրանց կամքը, ցանկությունը և կարծիքը հարցնելու, խախտելով դիվանագիտական գաղտնիությունը, նրբություններն ու նպատակահարմարությունները՝ հանրահավաքային մակարդակով կարծիքներ հնչեցրեց Արցախի և նրա շուրջ հարաբերությունների վերաբերյալ, ավելի բարդացնելով, դժվարացնելով բանակցությունների հետագա գորընթացները:

Առանց քաղաքացիների կամքի ու ցանկության սկսեց բանակցություններ տանել և ձևական, ցուցադրական քննարկման իմիտացիայով հնարավոր համարել Ամուլսարի հանքի վերագործարկումը և Ստամբուլյան կոնվենցիայի գաղտնի, ծածուկ քննարկումներ կազմակերպել եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ՝ հետագա հաստատման հնարավորությամբ:

Մի խոսքով՝ փաստորեն այդ բոլոր խոստումները սուտ էին, շղարշ, և որոշողը, թելադրողը երկրում միայն ու միայն ինքն է և կառավարությանը թելադրող սորոսականները...

Ստերի, կտերի, խոստումների շարքը լրացրեց Ֆրանսիայում՝ Փարիզում, որտեղ մեր հայրենակիցների հետ հանդիպման ընթացքում, նրանց ականջներին հերթական տարատեսակ մակարոնեղենի, լապշայի հետ միասին, կախեց նույնիսկ մեր ազգային արիշտան՝ կրթության համակարգի վերաբերյալ Գյուլնազ տատ հերթական հեքիաթներով և երևակայական երազանքներով, ֆանտազիաներով «կերակրելով» նրանց...

Իսկ շատերի գլխում բուն դրած հիմարությունն ու դյուրահավատությունն արդեն հանելու ժամանակն է, եթե արդեն չի ուշանում...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը