Կարծիք

13.11.2019 14:44


Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հայագիտական և այլ հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա»

Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հայագիտական և այլ հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա»

Բժշկության մեջ մի տերմին կա «լոգորեա»: Այն կազմված է հունական logos` խոսք, և rea` հոսալ, ծորալ, բառերից: Ռուսերեն՝ словесный понос: Հայերեն կարող է թարգմանվել, երևի, որպես բառածորանք կամ պաթոլոգիկ շատախոսություն:

Այս եզրը լավագույնս է բնութագրում Նիկոլ Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը, ինչի լավագույն ապացույցն է Փաշինյանի երեկվա հանդիպումը Ֆրանսիայի հայկական համայնքի հետ: Մարդը այնքան վիճելի, սխալ, սուտ և անտեղի բաներ ասաց, որ չգիտես էլ՝ որ մեկից սկսես, ինչով ավարտես:

Էլ հումանիտար առարկաների դասավանդումը թամադայության հետ համեմատել, էլ հայ-ամերիկյան հարաբերություններում բնությանը անհայտ ինչ-որ ճեղքում, էլ Արցախի հարցում դեմագոգիկ ճոռոմաբանություն, էլ հայ-վրացական «աննախադեպ» հարաբերություններ, էլ մինչև տարեվերջ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ակնհայտ սուտ:

Շատ չար ու ժիր երեխեք էն լինում, որ այնքան են թափրտում, քանդում, փշրում ու ջարդում, որ հետևներից չեն հասցնում հավաքել: Հիմա Նիկոլ Փաշինյանն է: Որոշել է այնքան ու միանգամից ամեն ինչի մասին ստից-մտից, մակերեսային, կեղծ ու զավեշտալի բաներ ասի, որ հետևից մաքրելու համար մի առանձին գիտահետազոտական ինստիտուտ պիտի պահես:

Հ.Գ. Մի հատ խորացեք, խնդրում եմ: Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հայագիտական և այլ հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա» (հարգանքս իրենց հացը իրենց աշխատանքով վաստակող սեղանապետերին):

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը