Փաշինյանն իր այս հայտարարությամբ անուղղակի կերպով լեգիտիմացնում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի պահանջատիրությունը
Փաշինյանը Փարիզում նորից կրկնել է հետևյալ տեքստը՝ «Ադրբեջանի ղեկավարներն ասում են, որ ուզում են ԼՂ-ն Ադրբեջանի մաս տեսնել, բայց հրաժարվում են ԼՂ-ի ժողովրդի հետ բանակցել։ Ի՞նչ է դա նշանակում։ Միայն մի բան. դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ՝ տարածքներ՝ առանց ժողովրդի»:
Այսինքն, եթե Ադրբեջանը համաձայնի խոսել արցախցիների հետ, ապա մենք պիտի ընդունե՞նք Արցախի հանդեպ ունեցած վերջինիս նկրտումները, սա ի՞նչ անհեթեթ տրամաբանություն է: Փաշինյանը, փաստորեն, Ալիևին կրկին անգամ հուշում է, որ արցախցիների հետ բանակցի ու համոզի, որ նրանք վերադառնան Ադրբեջանի կազմ: Փաշինյանն իր այս հայտարարությամբ անուղղակի կերպով լեգիտիմացնում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի պահանջատիրությունը:
Ի դեպ, ադրբեջանցիները չեն ասում, որ չեն բանակցի Լեռնային Ղարաբաղի հայության հետ, նրանք հրաժարվում են բանակցել այսօրվա դրությամբ դե ֆակտո անկախ Արցախի ղեկավարների հետ, քանի որ նրանց համարում են սեպարատիստներ, և պնդում են, որ եթե ԼՂ-ն նորից վերադարձվի Ադրբեջանին, ապա այդ ժամանակ իրենք կբանակցեն ԼՂ-ի հայ համայնքի հետ՝ վերջիններիս մշակութային ինքնավարություն շնորհելու շուրջ:
Հետևաբար Ալիևը շատ հանգիստ միջազգային հարթակներում կարող է հակադարձել Փաշինյանին, որ ինքը պատրաստ է բանակցել ԼՂ-ի հայության հետ, և որ ինքը չի բանակցում կոնկրետ ԼՂ-ի այսօրվա իշխանությունների հետ, քանի որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ինչպես նաև վերջին 30 տարում ԼՂ-ում տեղի ունեցած բոլոր ընտրություններն ու այդ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություններին:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից