Կարծիք

13.11.2019 17:50


Եկավ պատահական մեկը, ով տիրացավ աթոռին

Եկավ պատահական մեկը, ով տիրացավ աթոռին

Շատերը վրդովվեցին, ափերից դուրս եկան, երբ Սերժ Սարգսյանը ցանկացավ երկրի ղեկը վերցնել երրորդ անգամ: Բազմաթիվ գրագետ ու կայացած մարդիկ ասացին, որ երբ մեկ անձը տասնյակ տարիներ մնում է իշխանության, այդ պետությունը դառնում է լճացած միապետություն, տվյալ դեպքում` սահմանադրական միապետություն /քանի որ Սարգսյանը փոխել էր Սահմանադրությունը` համապատասխանեցնելով իրեն/:

Վրդովվեցին, բողոքեցին, ելան պայքարի:

Սերժ Սարգսյանը գնաց, եկավ պատահական մեկը, ով այդ կոպիտ ասած «բազարի» տերը չէր, ում խելքի բանը չէր, մեկ վայրկյանում դարձավ ամբոխի սիրելին ու սուպերմենը, տիրացավ աթոռին: Ու ինչ եղավ դրանից հետո:

Սահմանադրական միապետությունը մերժելու հետևանքով ունեցանք մեկ դերասանի թատրոն, է'լ ավելի ընդգծված անձ-իշխանություն, որն էլ ամիսների ընթացքում վեևաճեց սահմանադրական ընտանիքապետության:

Մենք գլորվեցինք մի քանի դար ետ և ունեցանք թագավոր` իր թագուհիով և թագաժառանգներով, ու այդ ընտանիքի վտանգավոր ընթացքը չկասեցնելու դեպքում նրանք դառնալու են դինաստիա ու իշխեն հերթով: Նիկոլից հետո` Աննան, Աննայից հետո Մարիամիկը կամ Աշոտը, հետո` Շուշանը, վերջում` Արփին: Եթե Արփիի ժամանակ Հայաստան մնացած լինի առհասարակ:

Հիմա, հարգելի միտինգավորնե՛ր, դուք, որ ձեզ պատռում էիք 2018-ի գարնանը, կաթսա էիք զնգզնգացնում, թմբուկ էիք զարկում, հիմա դուք գո՞հ եք ձեր եփած ճաշից:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը