Կարծիք

13.11.2019 12:54


Կարող էի ձայնս կտրել և տանը մնալ, բայց դա իմը չէ

Կարող էի ձայնս կտրել և տանը մնալ, բայց դա իմը չէ

Երբ գտնվում ես կալանքի տակ, քեզնից անկախ սկսում ես շատ ավելի շատ գնահատել թե ընտանիքդ, թե ընկերներիդ։ Հենց նրանք են, որ քեզ ուժ են տալիս։

Շնորհակալ եմ կնոջս, ով կրկին շարունակում է ինձ զարմացնել իր մարդ տեսակով։ Մարդ, ով իր պահվածքով ու վերաբերմունքով ինձ անսպառ ուժ է տալիս։ Սիրում եմ քեզ ու շնորհակալ եմ Աստծուն, որ դու կաս իմ կյանքում։

Շնորհակալ եմ ծնողներիս ու զավակներիս, որ այս բարդ իրավիճակում չեն ընկճվում և ընդունում են իրենց ծնողի և որդու ընտրած պայքարի ճանապարհը։

Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, որոնք այս օրերին ամեն կերպ աջակցում են թե ընտանիքիս, թե ինձ։ Ես ամբողջ կյանքս ընտրել եմ բարդ ճանապարհները, կարող էի ձայնս կտրել ու ինձ համար տանը մնայի, բայց դա իմը չէ, ես պայքարող տեսակն եմ, ես չհամակերպվող տեսակն եմ, ես ասող տեսակն եմ։ Շնորհակալ եմ, որ իմ ընտրած բարդ ճանապարհին մնացիք կողքս։ Ուժերս տեղն են, տրամադրությունս՝ բարձր, պայքարի ձգտումս՝ անսպառ։

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը