Ժողովրդագրության ոլորտի հետազոտություններ համարյա չկան: Այս ոլորտում ամենաշատ քննարկվող թեման արտագաղթն է: Սակայն բուն արտագաղթի մասնագիտական վերլուծություններ համարյա չկան: Չկան արտագաղթի մասին սեռա-տարիքային, կրթական ցենզի ու այլ վերլուծություն-տվյալներ:
Ժողովրդագրության ոլորտում վերջնական թվերն ինչ-որ չափով համամասնություն են ներկայացնում: Մինչդեռ մանրամասն դիտարկումով կարելի է տեսնել, որ իրական պատկերն այլ է: Օրինակ, վերջին տարիներին ուրբանիզացիայի ցուցանիշը համարյա անփոփոխ է: 2010-ականներին այն տատանվում է 63-64 տոկոսի սահմաններում: 2012-ին քաղաքային բնակչության կշիռը 64 տոկոս էր: Ճիշտ այդ ցուցանիշն է արձանագրվել այս տարվա հոկտեմբերին: Սակայն այս փաստից չի կարելի եզրակացնել, որ արտագաղթը համամասնորեն է նվազեցնում քաղաքային ու գյուղական համայնքների բնակչությունը: Ինչպես նաև չի կարելի եզրակացնել, որ քաղաքային բնակչության անփոփոխ կշիռը պահպանվում է գյուղական համայնքներից ներքին միգրացիայի արդյունքում:
Այն, որ մեր բոլոր մարզերում բնակչությունը նվազում է, կարելի է համոզվել այս տարվա պաշտոնական թվերով` բոլոր 10 մարզերի բնակչության քանակն անկում է արձանագրել նախորդ տարվա համեմատ: Սա հուշում է, որ արտագաղթը չի կանխվել:
Քաղաքային ու գյուղական համայնքների բնակչության բացարձակ թվերի դիտարկմամբ կարելի է նկատել, որ աճ արձանագրել են միայն քաղաքային երկու համայնքներ: 4200-ով ավելացել է մայրաքաղաքի բնակչությունը և 200-ով՝ Աբովյան քաղաքինը: 2012-ը վերջին տարեթիվն էր, երբ երկրի բնակչության կշռում քաղաքաբնակների թվաքանակը գերազանցում էր 2 մլն-ի ցուցանիշը (արժե նաև հիշել, որ 2015-ը վերջին տարին էր, երբ երկրի բնակչության պաշտոնական թվաքանակը 3 մլն-ից ավելի էր):
2019թ․ տվյալներով՝ 40 հազարից ավելի բնակիչ ունեցող յոթ քաղաք կա մեր երկրում: Ընդ որում այդ քաղաքների բնակչության թվաքանակների փոփոխություններն ընդհանուր (և անհասկանալի) տրամաբանություն ունեն: Օրինակ, Վաղարշապատ քաղաքը 2012-ին պաշտոնապես 57.9 հազար բնակչություն ուներ: Իսկ հաջորդ տարվանից` 2013-ից առ այսօր բնակչության քանակը տատանվում է 46.2-46.8 հազարի սահմաններում՝ համարյա չփոփոխվելով: Նույն պատկերն է Կապան քաղաքի պարագային` 2013-ից 2019-ի հոկտեմբերին քաղաքի բնակչության թվաքանակը 42.2-43 հազար է: Նույն կերպ փոքր տարբերություններ են արձանագրել Հրազդան և Աբովյան քաղաքները: Ավելին, Հրազդանը վերջին երկու տարում քանակական «փոփոխության» չի ենթարկվել իր 40.3 հազար թվաքանակով:
2012թ․ տվյալներով ամենամեծ չափով նվազել է Վանաձորի բնակչությունը` 104.9 հազարից 2019-ին իջնելով 77.6 հազար բնակչի թվաքանակի: Պաշտոնապես 145.8 հազարանոց Գյումրին այս տարվա հոկտեմբերին ունի 112.6 հազար բնակիչ: Միգրացիոն այս գործընթացները մասնագիտական վերլուծություն-բացատրություն չունեն: Վերջին ութ տարում խոշոր քաղաքներից ամենափոքր չափով «տուժել են» Աբովյան ու Կապան քաղաքները: Բնակչության տեղաշարժի թվերի համադրմամբ կարելի է եզրակացնել, որ ներքին տեղաշարժն իր ծավալով առնվազն երկու անգամ զիջում է արտագաղթի թվին: Հավանաբար սա էր պատճառը, որ ներքին տեղաշարժերի նկատմամբ ժողովրդագրությունն առանձնահատուկ հետաքրքրություն չի դրսևորում: Բայց խոշոր քաղաքների բնակչության թվաքանակի անկումը ցույց է տալիս, որ երկրի ուրբանիզացիայի 64 տոկոսանոց մակարդակը պահպանվում է միայն մայրաքաղաքի բնակչության դանդաղ պակասելու (որոշ տարիների նաև ներքին միգրացիայի շնորհիվ ավելանալու) հաշվին: Իսկ դա խոսում է երկրի անհամամասնական զարգանալու մասին: Իսկ այդ անհամամասնական զարգացման ամենաակնառու ապացույցը Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքն է: Համարյա «Մարդահամար 2011-ից» մինչ հիմա Դաստակերտը Հայաստանի ամենափոքր քաղաքն է՝ մշտական 300 բնակչով և կայուն գործազրկությամբ։
Քաղաքային բնակչություն

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org