Կարծիք

12.11.2019 15:39


Ուսանողնե՞րը ժողովուրդ չեն

Ուսանողնե՞րը ժողովուրդ չեն

«Հայաստանը ժողովրդավարական պետություն է, մենք իշխանություն պահելու կռիվ չենք տալու, չենք ճանկռելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու»։ Ո՞վ է այս խոսքերի հեղինակը։ Գուցե չհավատաք, բայց հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Երբ որ ասում է «մենք», խոսքը, բնականաբար, թիմի մասին է։

Այն, ինչ անում է այսօր թիմը, լիովին հակասում է Փաշինյանի այս խոսքերի տրամաբանությանը։ Վերցնենք Արայիկ Հարությունյանի օրինակը։ Նա այս պահին զբաղված է իշխանությունը ճանկռելով պահելով։ Ու այդ ճանկռելուն օգնում է Փաշինյանը։

Նա ասում էր, որ պետք է իշխի ժողովրդի կամքը, որ որոշումները կայացնելու է ժողովուրդը և կայացնելու է հրապարակում և այլն։ Խնդրեմ, ժողովուրդը հավաքվել է հրապարակում և որոշում է կայացրել, որ Արայիկ Հարությունյանը թողնում է ամեն ինչի նախարարի պաշտոնը։ Այդ դեպքում ինչո՞ւ է նախարարը հապաղում։ Ուսանողնե՞րը ժողովուրդ չեն, թե՞ ընդունում եք, որ 2018թ․ օգոստոսի 17-ին հրապարակավ անկապ բաներ եք ասել։

Ամեն դեպքում, փաստենք, որ ընդամենը մեկուկես տարի պաշտոնավարած կառավարությունը փայլուն յուրացրել է իշխանությունը ճանկռելով պահելու գործը։ Ու բոլորովին չեմ զարմանա, և ընդհակառակը, տրամաբանությունը հենց այդտեղ է տանում, որ հաջորդիվ լկտի կեղծումների փուլն է գալու։ Չմոռանանք, որ այդ թիմում Ջհանգիրյան կա․․․

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը