Կարծիք

12.11.2019 13:49


Ռուս-թուրքական մերձեցում կամ Ադրբեջանի «one way ticket» դեպի ԵԱՏՄ և ՀԱՊԿ

Ռուս-թուրքական մերձեցում կամ Ադրբեջանի «one way ticket» դեպի ԵԱՏՄ և ՀԱՊԿ

Հայ-թուրքական հարաբերությունների Լավրովյան մեկնաբանության մեջ ևս մի հետաքրքիր դետալ կար:

Երբ Լավրովն ասում է «ռուսական ուղղակի ջանքի ներքո», բացառելի չէ, որ նա ի նկատի ունի ոչ միայն սեփական ջանքերը, այլ նաև Թուրքիայի հետ հընթացս երկխոսությունն ու ջանքերը:

Փաստորեն առաջացել է աննախադեպ հնարավորությունների պատուհան ռուսական քաղաքականության համար:

Ռուսաստանը ցույց է տալիս համագործակցության բավական հաջող նախադեպ Թուրքիայի հետ՝
✔️որի արդյունքում, թվում է, թե կա նպատակ Թուրքիային հնարավորինս շեղել ամերիկյան ազդեցությունից,
✔️որի արդյունքում թվում է, թե փորձ է արվում տարածաշրջանի խնդիրները համատեղ լուծել, հնարավոր մյուս «խաղացողներին» դուրս թողնելու հաշվին:

Այս ամենի արդյունքում էլ կարող է տեղի ունենալ կամ առնվազն բացառելի չէ՝
✔️ռուս-թուրքական հարաբերությունների ավելի «ջերմացում» ,
✔️տարածաշրջանից ամերիկյան հնարավոր ազդեցության լծակների դուրս մղում:

Իսկ ամենակարևոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանը այս ամենի արդյունքում կարող է «շահել ուղևորություն դեպի» նախ ԵԱՏՄ, ապա նաև ՀԱՊԿ:

Ռոզի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը