Կարծիք

12.11.2019 11:47


Հարցում եմ հղել Գերմանիայի հոգեբուժական մի շարք կլինիկաներ․ նշել եմ կոնկրետ կլինիկական ախտանիշներ, որոնք առկա են Նիկոլ Փաշինյանի մոտ

Հարցում եմ հղել Գերմանիայի հոգեբուժական մի շարք կլինիկաներ․ նշել եմ կոնկրետ կլինիկական ախտանիշներ, որոնք առկա են Նիկոլ Փաշինյանի մոտ

Հարցում եմ հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հոգեբուժական մի շարք կլինիկաներ` խնդրելով տրամադրել հոգեկան հիվանդությունների կապակցությամբ հետազոտությունների ու բուժման կուրսի տևողությունն ու արժեքը։

Հարցման մեջ նշել եմ կոնկրետ կլինիկական ախտանիշներ, որոնք, իմ գնահատմամբ, առկա են Հայաստանի վարչապետի աթոռը բռնազավթած և իրեն գլխավոր գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանի մոտ։

Այդ կլինիկական ախտանիշներն են.

- հետապնդման զառանցանք` օտարերկրյա գործակալների և դավադիր ուժերի տեսքով
- տեսիլքներ` սևազգեստ մարդկանց տեսքով
- քնկոտություն
- ստելու մոլուցք
- աղքատների աչքի առաջ անհագ ուտելու և նկարահանվելու մոլուցք
- գումարներ մսխելու մոլուցք
- շրջափակման մոլուցք
- ցույցեր անելու մոլուցք
- անհատականության դիսոցիատիվ խանգարում (անձի երկվություն)` իրեն Մոնթե, Չե Գևարա, Պապ թագավոր, ժողովուրդ, գերագույն գլխավոր հրամանատար ներկայացնելու ձևով
- երկբևեռ աֆեկտիվ խանգարում` էյֆորիայի և դիսֆորիայի նոպաների, մարդկանց պատերին տալու, ասֆալտին փռելու, ծնոտը ջարդելու ձևով
- անիմաստ ծիծաղի և զայրույթի նոպաներ
- մարդկանց գլխի ներսը առանց հատուկ հետազոտությունների տեսնելու պնդում (տեսնում է աղքատություն)
- պերսևերացիաներ` բառի, նախադասության, շարժման, գործողության համառ և աննպատակ կրկնություն՝ գիտակցված կամ չգիտակցված
- հատվածական մտածողություն` ֆիլմերը միայն հատվածներով ընկալելու ձևով
- հիշողության կորուստ` սեփական բառերը, պնդումները, քննադատությունները մոռանալու ձևով
- ընկալումների փսիխոսենսոր խանգարումներ` պղծություններ քարոզողին ավանդապաշտ ընտանիքի մայր անվանելու ձևով
- «տարածքային ագնոզիա»` Կովկասի մասին պատկերացումների աղավաղմամբ (թեև սա կարող է լինել պարզապես անգրագիտության նշան)

Հարցման պատասխանը ստանալուն պես այն կհրապարակեմ և հայ ազգը կորոշի, թե երբ է ուղեգրում Նիկոլ Փաշինյանին ամենաէլիտար հոգեբուժական կլինիկաներից մեկը` հետազոտման նպատակով։

Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը