Կարծիք

11.11.2019 16:22


Գործադուլ եմ հայտարարում նույն հիմքով, որոնցով գործող նախարարը հայտարարել էր 2018-ի ապրիլ-մայիսին

Գործադուլ եմ հայտարարում նույն հիմքով, որոնցով գործող նախարարը հայտարարել էր 2018-ի ապրիլ-մայիսին

Հայտարարում եմ գործադուլ նույն հիմքերով, որոնցով գործող նախարարը հայտարարել էր 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին:

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ,

Հայաստանում տարվող կրթական և մշակութային քաղաքականությունը ամեն օր հարված է հասցնում հայ ազգային արժեհամակարգի և հայկական պետականության հիմքերին։ ԼԳԲՏ քարոզչությունը, հակաեկեղեցական գործողությունները, բուհերում աննախադեպ գաղջի ձևավորումը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով։

Ապազգային կառույցները՝ իրենց գործակալական ցանցով ու իշխանության ներսում ունեցած արբանյակներով, ամեն օր փորձում են խլել մեզանից մեր ազգայինը, քրիստոնեականը, և այս քայլերը իշխանությունների կողմից ոչ միայն դիմադրության չի հանդիպում, այլև հաճախ ուղիղ և անուղղակի հովանավորչություն է ստանում։ Այս ամենի դեմ հասարակությունը ու երիտասարդությունը պետք է գործադրի ճնշման բոլոր մեխանիզմները ու դուրս գա պայքարի։

Ես միանում եմ սերնդակիցներիս սկսած պայքարին և կոչ եմ անում բոլոր ընկերներիս, ներկա և նախկին ուսանողներին, գործընկերներիս միանալ այս պայքարին՝ հանուն ազգայինի հաղթանակի, հանուն բարոյականության հաղթանակի, հանուն մեր ապագայի, հանուն Հայաստանի։ Նախարարը գնալու է, ու մենք հաղթելու ենք։ Ազգայինի հաղթանակը այլընտրանք չունի։

Երիտասարդները պետք է միավորվեն ազգայինի շուրջ:

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյան

Այս խորագրի վերջին նյութերը