Այն, ինչ անում են հիմա, իրենց խոստումների ճիշտ հակառակ ծրագիրն է
Նիկոլ Փաշինյանի այս կառավարության ծրագիրն եմ նայում, «Կրթությունը և գիտությունը» բաժնում գրված է.
ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։
Հիմա հարց. Ինչպե՞ս է ՀՀ Կառավարությունը պատրաստվում հայերենը գիտության լեզու դարձնել, եթե Արայիկ Հարությունյանը պատրաստվում է դուրս բերել այն բուհական պարտադիր կրթական ծրագրերից։ Չլինի՞ թե ԿԳՄՍ նախարարն ու վարչապետը մտածում են, որ դպրոցներում պիտի կարողանան հայերենը ժամանակակից գիտության լեզու դարձնել։
Ամեն պատեհ և անպատեհ առիթով Փաշինյանը հայտարարում է, թե ինքն է ժողովուրդը, որովհետև ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարության ղեկավարն է։ Հիմա թող բացի իր իսկ Կառավարության ծրագիրը և կարդա, թե ինչ է այնտեղ գրված եղել։ Ինչ խոստումներ են տվել։ Հնարավոր է, այդպես հասկանա, որ այն, ինչ անում են հիմա, իրենց խոստումների ճիշտ հակառակ ծրագիրն է։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից