Նիկոլի՝ պետական միջոցներով գովազդվող հայտնի միտքը Ջուբրանի մտքի, այսպես ասած, adibas տարբերակն է
«Ամբողջ աշխարհն է իմ տունը, և ամբողջ մարդկությունն՝ իմ ընտանիքը» (անգլերենից եմ թարգմանում, քանի որ արաբերեն չգիտեմ. «The entire earth is my homeland and the human family is my clan»)։
Մեկ այլ թարգմանությամբ էլ այսպես է ստացվում. «Տիեզերքն է իմ երկիրը, և մարդկությունը՝ իմ ցեղը» («The universe is my country and the human family is my tribe»).
Անկախ ամեն ինչից ակնհայտ է, որ Նիկոլի՝ պետական միջոցներով գովազդվող հայտնի միտքը օջախ-Հայաստանի ու ժողովուրդ-ընտանիքի մասին Ջուբրանի մտքի, այսպես ասած, adibas տարբերակն է...
Ի դեպ, մի քանի բառ Ջուբրանի մասին, ավելի ճիշտ՝ նրա կրոնական համոզմունքների։ Ծնվել է արաբ քրիստոնյաների ընտանիքում, բայց տարբեր կրոններն ուսումնասիրելով դարձել է, ամենայն հավանականությամբ, Բահայիզմի հետևորդ։ Ջուբրանի այդ «բոլորին սիրում եմ, անկախ այն բանից թե դուք ում եք հավատում» տիպի մտքերը մեծ հաշվով հենց Բահայի կրոնական կազմակերպության (կամ, եթե ցանկանում եք՝ աղանդի) ոճի մեջ են։
Ասում են, որ անուղղելի ռոմանտիկ էր։ Ես ավելի հակված եմ իրեն համարելու XX դարի առաջին կեսի Կոելյո, որի գործերից մեջբերումները շատ ներդաշնակ են նայվում Օդնոյում ու «Զոնա Պոզիտիվի» կարգի «մտքերի շտեմարաններում»։
Ինչևէ, ճաշակի հարց է։ Բայց, խոստովանեմ, որ Խալիլ Ջուբրանի այս մի մեջբերումը կարելի է Նիկոլի ամեն երկրորդ գրառման տակ դնել. «Գեղեցիկ սուտը նույնքան այլանդակ է, որքան եւ տգեղ սուտը»։
Հ.Գ. Ջուբրանի մտքի գրագողության փաստն առաջինը կարծես թե հայտնաբերել է լրագրող Հասմիկ Առաքելյանը։ Հղումները՝ ստորև:
Հ.Հ.Գ. Մոռացա ավելացնել․ ըստ էության, Ջուբրանի այս մտքում էլ իր ժամանակի համար որևէ նոր, ցնցող բան չկա. նույնի մասին՝ շատ ավելի գեղեցիկ, շատ ավելի խորը, բայց շատ ավելի վաղ՝ 1624 թվականին, գրել է անգլիացի հումանիստ, մետաֆիզիկ և պոետ Ջոն Դոնը.
No man is an Island, entire of itself; every man is a piece of the Continent, a part of the maine; if a Clod be washed away by the Sea, Europe is the lessee, as well as if a Promontorie were, as well as if a Manner of thy friends or of thine owne were; any man's death diminishes me, because I am involved in Mankind; And therefore never send to know for whom the bell tolls; It tolls for thee.

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից