Կարծիք

11.11.2019 17:25


Հայաստանում թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները․ հունվարից կսկսի թանկացումների նոր՝ հերթական ալիքը

Հայաստանում թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները․ հունվարից կսկսի թանկացումների նոր՝ հերթական ալիքը

Հայաստանում թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները, ընտանեկան բյուջեի մոտ 65 տոկոսը ծախսվում է սննդի վրա: Այդպիսի վիճակ լինում է միայն պատերազմի պայմաններում...

Իսկ հունվարից կսկսի թանկացումների նոր՝ հերթական ալիքը, կապված ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի կիրառմամբ...

Այնպես որ վայելեք՝ այսքան ուրախ կյանքը ձեր...

Իրականությունը կարևոր չէ, կարևորը երազելն է, երզանքներով ապրելն ու ղեկավարի մարմնամասերը խփշտելը...

***

Ասում են, որ կոռուպցիա, կաշառակերություն չկա, որ կյանքը լավացել է ու դարձել աննման, որ տնտեսական աննախադեպ աճ, տնտեսական ակտիվություն է արձանագրվել, բարձրացել է ՀՀ քաղաքացիների կենսամակարդակն ու բարելավվել կյանքը:

Միամիտ, պարզունակ կամ հիմար պետք է լինես, որ հավատաս այդ հեքիաթներին... Քանզի ամենաիսկական վիճակագիրը, տնտեսական փորձագետը քո նախկին և ներկա ծախսերի համեմատականն է, երբ դու ավելի շատ ես ծախսում և փորձում «ձգել գոտիդ», որպեսզի տեղավորվես հնարավոր ծախսերի սահմաններում:

Սակայն, մեր «գոտիներ ձգելուն» զուգահեռ, իրենց գոտիները թուլացնում և գիրանում են այս վարչակազմի պաշտոնյաները, որոնք հասցնում են լինել երկրագնդի տարբեր ծիրերում, և այնտեղ ու Հայաստանում, հաճույքով, սիրով և նվիրումով ապահովում իրենց բարեկեցիկ կյանքն ու համտեսում տարատեսակ էկզոտիկ ուտեստներ, խորտիկներ, համադամներ...

Իհարկե՝ ձեր և իրենց փոխարեն...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը