Կարծիք

11.11.2019 11:27


Բա ո՞ւր մնաց ժողովրդի ձայնը, բա ասում էիք՝ ժողովուրդն է կառավարելու երկիրը

Բա ո՞ւր մնաց ժողովրդի ձայնը, բա ասում էիք՝ ժողովուրդն է կառավարելու երկիրը

Ժողովո՛ւրդ, սա է երկակի ստանդարտի դասական օրինակը:

Ես մի քանի հարց ունեմ Փաշինյանին...
Բա ո՞ւր մնաց ժողովրդի ձայնը: Բա ասում էիք՝ ժողովուրդն է կառավարելու երկիրը: Այդ ո՞ր օրվանից 10 հազար մարդը ժողովուրդ չէ։

Մի հարց էլ ունեմ...
Էդ ո՞ր արժանիքի համար է Արայիկ Հարությունյանն անձեռնմխելի, որ 10 հազար մարդու կարծիքը Ձեզ համար համարվի անարժեք...

Մանկավարժին հրապարակայնորեն ստորացնե՞լը, հայակործան գործունեությո՞ւնը, արաբագետի դիպլոմ ունենալն ու արաբերեն չիմանա՞լը (եթե հակառակը կպնդի, թող մի արաբ այցելուի հետ երկու նախադասություն փոխանակի՝ առանց բառարանի - այս մասին՝ ավելի ուշ)...

Հա, մոռացա, մի արժանիք ունի՝ քայլել է...
Եվ վերջին հարցը՝ ցենտը հայկակա՞ն փող է...

Կից նյութն՝ այստեղ։

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը