Շատերն են տեղյակ, որ արտաքին ներդրումները Հայաստանում միշտ էլ քիչ են եղել ու զիջել են մեր հարևան երկրներում, մասնավորապես՝ Ադրբեջանում ու Վրաստանում, իրականացվող արտաքին ներդրումների ծավալներին: Բայց երևի քչերը գիտեն, որ թավշյահեղափոխությունիցհետոարտաքիններդրումներըՀայաստանումարդենայնքանենպակասել, որհամարյաթեզրոյականմակարդակիվրաեն, այսինքն՝ արտաքին ներդրումներ ուղղակի չկան:
Փորձագետները դա բացատրում են նրանով, որ մեր նոր կառավարության սխալ գործունեության արդյունքում խիստանկայունվիճակէստեղծվելերկրում, ավելիենխորացելերկակիստանդարտները, դատականհամակարգիվրաաննախադեպհարձակումներեն, բիզնեսմիջավայրումքաոսայինվիճակէ, գործարարներիմեջյուրայիններիուոչյուրայիններիինստիտուտըավելիէարմատացել, չկանբիզնեսիհամարսահմանվածհստակխաղիկանոններ, բյուրոկրատականքաշքշուկներըշատացելենևայլն, ևայլն, ու որպես արդյունք՝ արտաքին ներդրողները ցանկություն չեն ունենում մեզ մոտ ներդրումներ անել, քանի որ ներդրումները այս ամենի ֆոնի վրա խիստ ռիսկային են:
Ես, իհարկե, այս տեսակետի հետ համաձայն եմ, սակայն կա նաև այլ պատճառ, որի մասին խոսելը տաբու է, սակայն ես պիտի խոսեմ. բանն այն է, որ, չնայածայսամենին, այնուամենայնիվշատխոշորներդրողներըայնքանէլչենվախենումվերընշվածհանգամանքներից, որովհետևնրանքսովորաբարպայմանավորվումենկոնկրետերկրիղեկավարիհետ, ստանումեննրաանձնականերաշխիքներըառայն, որիրենցբիզնեսիդեմանօրինականություններչենլինի, որիցհետոիրականացնումեններդրումը, ու եթե հանկարծ պետության ղեկավարը իր խոստումը չկատարի, ապա այդ խոշոր ներդրողը կպատժի տվյալ ղեկավարին, քանի որ ինքը գործում է հզոր պետությունների ու ֆինանսատնտեսական կլանների հովանու ներքո, և որոնք, հարկ եղած ժամանակ, ի վիճակի են պատժել խոստումը դրժած փոքր երկրի ղեկավարին, ով էլ որ նա լինի: Հետևաբար նորից եմ կրկնում՝ այս տնտեսակն ու քաղաքական անարխիան, որը երկրում ստեղծել են մեր թավիշները, հիմնականում վախեցնում է մանր, միջին ու ոչ այնքան խոշոր կալիբրի ներդրողներին, սական ոչ շատ խոշոր խաղացողներին:
Բայց մենք տեսնում ենք, որ, չնայած այդ հանգամանքին, այդ խոշորներդրողներըչենգալիսՀայաստան, ինչո՞ւ, պատասխանըշատպարզէ՝ մերկառավարությունըուղղակիմերժումէնրանց, հրաժարվումէերաշխիքներտալ, ուդաանումէմիայնումիայնմեկնպատակով, այնէ՝անելհնարավորամենբան, որպեսզիՀայաստանըչզարգանա, որպեսզիերկիրըմնաաղքատությանուանելանելիությանմեջ, ևորպեսզիմարդիկճարահատյալբռնենգաղթիճամփան: Եվ սա պարապ խոսակցություն կամ չհիմնավորված ենթադրություն չէ, բազմաթիվ գործարարներ ու տարբեր տիպի գործիչներ են այս մասին ահազանգում, բազմաթիվ օրինակներ կան, որ մեր թավշյա կառավարությունը դիտավորյալ կերպով վիժեցրել է ներդրումային տարբեր ծրագրեր, և դա բնական է, հարգելինե՛րս, քանի որ երբթշնամինզավթումէինչ-որերկիր, հենցայդպեսէլանումէ, այնպես որ, զարմանալու ոչինչ չկա:
Ինչո՞ւ ներդրումներ չեն գալիս Հայաստան
Շատերն են տեղյակ, որ արտաքին ներդրումները Հայաստանում միշտ էլ քիչ են եղել ու զիջել են մեր հարևան երկրներում, մասնավորապես՝ Ադրբեջանում ու Վրաստանում, իրականացվող արտաքին ներդրումների ծավալներին: Բայց երևի քչերը գիտեն, որ թավշյա հեղափոխությունից հետո արտաքին ներդրումները Հայաստանում արդեն այնքան են պակասել, որ համարյա թե զրոյական մակարդակի վրա են, այսինքն՝ արտաքին ներդրումներ ուղղակի չկան:
Փորձագետները դա բացատրում են նրանով, որ մեր նոր կառավարության սխալ գործունեության արդյունքում խիստ անկայուն վիճակ է ստեղծվել երկրում, ավելի են խորացել երկակի ստանդարտները, դատական համակարգի վրա աննախադեպ հարձակումներ են, բիզնես միջավայրում քաոսային վիճակ է, գործարարների մեջ յուրայինների ու ոչ յուրայինների ինստիտուտը ավելի է արմատացել, չկան բիզնեսի համար սահմանված հստակ խաղի կանոններ, բյուրոկրատական քաշքշուկները շատացել են և այլն, և այլն, ու որպես արդյունք՝ արտաքին ներդրողները ցանկություն չեն ունենում մեզ մոտ ներդրումներ անել, քանի որ ներդրումները այս ամենի ֆոնի վրա խիստ ռիսկային են:
Ես, իհարկե, այս տեսակետի հետ համաձայն եմ, սակայն կա նաև այլ պատճառ, որի մասին խոսելը տաբու է, սակայն ես պիտի խոսեմ. բանն այն է, որ, չնայած այս ամենին, այնուամենայնիվ շատ խոշոր ներդրողները այնքան էլ չեն վախենում վերը նշված հանգամանքներից, որովհետև նրանք սովորաբար պայմանավորվում են կոնկրետ երկրի ղեկավարի հետ, ստանում են նրա անձնական երաշխիքները առ այն, որ իրենց բիզնեսի դեմ անօրինականություններ չեն լինի, որից հետո իրականացնում են ներդրումը, ու եթե հանկարծ պետության ղեկավարը իր խոստումը չկատարի, ապա այդ խոշոր ներդրողը կպատժի տվյալ ղեկավարին, քանի որ ինքը գործում է հզոր պետությունների ու ֆինանսատնտեսական կլանների հովանու ներքո, և որոնք, հարկ եղած ժամանակ, ի վիճակի են պատժել խոստումը դրժած փոքր երկրի ղեկավարին, ով էլ որ նա լինի: Հետևաբար նորից եմ կրկնում՝ այս տնտեսակն ու քաղաքական անարխիան, որը երկրում ստեղծել են մեր թավիշները, հիմնականում վախեցնում է մանր, միջին ու ոչ այնքան խոշոր կալիբրի ներդրողներին, սական ոչ շատ խոշոր խաղացողներին:
Բայց մենք տեսնում ենք, որ, չնայած այդ հանգամանքին, այդ խոշոր ներդրողները չեն գալիս Հայաստան, ինչո՞ւ, պատասխանը շատ պարզ է՝ մեր կառավարությունը ուղղակի մերժում է նրանց, հրաժարվում է երաշխիքներ տալ, ու դա անում է միայն ու միայն մեկ նպատակով, այն է՝ անել հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանը չզարգանա, որպեսզի երկիրը մնա աղքատության ու անելանելիության մեջ, և որպեսզի մարդիկ ճարահատյալ բռնեն գաղթի ճամփան: Եվ սա պարապ խոսակցություն կամ չհիմնավորված ենթադրություն չէ, բազմաթիվ գործարարներ ու տարբեր տիպի գործիչներ են այս մասին ահազանգում, բազմաթիվ օրինակներ կան, որ մեր թավշյա կառավարությունը դիտավորյալ կերպով վիժեցրել է ներդրումային տարբեր ծրագրեր, և դա բնական է, հարգելինե՛րս, քանի որ երբ թշնամին զավթում է ինչ-որ երկիր, հենց այդպես էլ անում է, այնպես որ, զարմանալու ոչինչ չկա:
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը՝ politeconomy.org