Կարծիք

10.11.2019 19:00


Նիկոլի՝ իր ռեյտինգը փրկելու գործիքների թվում Շևարդնաձեի մեթոդն է՝ մահափորձերի իմիտացիան

Նիկոլի՝ իր ռեյտինգը փրկելու գործիքների թվում Շևարդնաձեի մեթոդն է՝ մահափորձերի իմիտացիան

Հոս մի քիչ կիրակնօրյա կոնսպիրոլոգիա։

Դեռ հեղափոխության առաջին իսկ օրերից շատերն են մատնանշել, որ տեսանելի ապագայում Նիկոլի՝ իր ռեյտինգը փրկելու գործիքների թվում Շևարդնաձեի մեթոդն է։

Այն ընկերներիս համար, ովքեր ծնվել են 90-ականների 2-րդ կեսից այս կողմ, պարզաբանեմ, որ Շևարդնաձեն Վրաստանի նախագահն էր, իսկ Շևարդնաձեի մեթոդը մահափորձերի իմիտացիան էր, որի արդյունքում նախագահի ռեյտինգը բարձրանում էր, իսկ նախագահի քաղաքական հակառակորդները հայտնվում էին բանտում։

Եվ ահա երեկ վարչապետՍ մի սրտաճմլիկ պատմություն է դնում, թե ինչպես ճանապարհին կանգնած մի մարդ տեսավ, ձեռքին ինչ-որ առարկա, սկզբից վախեցավ, հետո երբ անցան, այդ մարդը ջուր լցրեց իր մեքենայի հետևից։

Ընդ որում օդնոկլասիկյան ժանրի այս պատմությունը նույնիսկ Նիկոլի համար շատ ախմախ պատմություն էր։ Ու օրինաչափորեն սթափ մարդկանց մոտ այն առաջացրեց ծաղր, իսկ այ զոմբիների մոտ, էլի օրինաչափորեն՝ «Վույ, աման, ինչ լապուսիկնա մեր վարչապետը»։

Բայց կրկնեմ, անգամ Նիկոլի համար սա շատ ախմախ պատմություն էր։ Ու միգուցե պատմության նպատակը մեկ այլ ռեակցիա ստանալն էր։ Միգուցե ենթադրվում էր՝ «բայց մի րոպե, չհասկացա, ոնցա՞ ախռանեն թույլ տվել, որ ինչ-որ անհայտ մարդ բան նետի վարչապետի մեքենայի ուղղությամբ, բա որ դա, օրինակ, ռումբ էղներ» ռեակցիա։

Այսինքն՝ բացառված չէ, որ նպատակը վարչապետի անձի անվտանգության վերաբերյալ անհանգստության տարածումն էր հանրության շրջանում։ Այս ծիրին մեջ տեղավորվում է նաև նոր, թանկարժեք, զրահապատ մեքենաների գնելը, ինչպես նաև արդեն նախկին թիկնապահ Հայրապետովին «Սերժի ու Քոչարյանի թիկնապահ» պիտակավորելը։

Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը