Կարծիք

10.11.2019 13:09


Հրայր Թովմասյանի որդին, նախնական համաձայնության գալով 10 թիմակիցների հետ, մարզչի օժանդակությամբ հաղթել է տեղի համանուն հավաքականին

Հրայր Թովմասյանի որդին, նախնական համաձայնության գալով 10 թիմակիցների հետ, մարզչի օժանդակությամբ հաղթել է տեղի համանուն հավաքականին

Հայտնի քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՍԴ նախագահ Հ.Թ.-ի որդին, ներգրավվելով Հայաստանի ֆուտբոլի մինչև 15 տարեկանների հավաքականի կազմում, ս.թ. նոյեմբերի 9-ին Բելառուսի Մինսկ քաղաքում, նախնական համաձայնության գալով 10 թիմակիցների հետ՝ մարզչի օժանդակությամբ հաղթել է տեղի համանուն հավաքականին։

Դավադիր գործողությունների ընթացքում Հ.Թ.-ի որդին գրավել է Բելառուսի հավաքականի դարպասը, որի նպատակով, հակառակորդ թիմի դարպասապահի ուշադրությունը շեղելու դիտավորությամբ, նրան է փոխանցել ՀՀ ԱԺ փաստաթղթաշրջանառության «Մալբարի» համակարգի արտատպումները, որոնք դարպասապահի կողմից ընթերցելու ընթացքում՝ օգտվելով վերջինիս անօգնական վիճակից, հարվածել է դարպասի հեռավոր անկյունը։

Իրականացվածի արդյունքում մի խումբ հայ ֆուտբոլիստներ ապօրինաբար տիրացել են Բելառուսի հավաքականի երկրպագուների` հաղթանակը տոնելու սահմանադրական լիազորություններին։

Փաստի առթիվ ՀՀ քրեական պողոսագրքի 300-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, ֆուտբոլիստները ձերբակալված են, գնդակն առգրավված է, նախաքննությունը շարունակվում է։
ՀԾՔ

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը