Լրահոս

12.01.2011 10:13


Իրանի իշխանությունները ուսանողների համար խստացրել է հագնվելու կարգը

Իրանի իշխանությունները խստացրել են պահանջները հասարակությանն նկատմամբ՝ համալսարանների ուսանողներին պարտադրելով հագնվել իսլամի օրենքներին համապատասխան։ «Newsru.co.il»-ը հայտնում է, որ այսուհետև երիտասարդներին և աղջիկներին արգելված է դասաժամերին կրել վառ իրեր, կիպ ջինսե տաբատներ և կարճ փեշեր, կարճ թևքերով վերնաշապիկներ, ինչպես նաև փիրսինգներ ու դաջվածքներ անել։

Բացի այդ, աղջիկներին արգելվում է դնել կեպիներ և գլխարկներ՝ առանց ավանդական մուսուլմանական գլխաշորի, ինչպես նաև կրել զարդեր, կեղծ եղունգներ և ատամների բյուրեղներ։

Երիտասարդներին, իրենց հերթին, չի թույլատրվում սափրել գլուխները, հանել հոնքերը, «արևմտյան» սանրվածքներ անել և կրել շատ կարճ թևքերով վերնաշապիկներ։ Ընդ որում, չի ճշգրտվում, թե տվյալ օրենքն ինչ հիմքերով է ներմուծվում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացնում էին, թե Շրի Լանկայի իշխանությունները մտադիր են երկրի ողջ տարածքում արգելել կարճ փեշերը։

Այս խորագրի վերջին նյութերը