Կարծիք

09.11.2019 19:40


Հարգելի Սերժ Թանկյա՛ն, ձեր սրտով կլինի, որ սեռափոխման մասին ֆիլմի երաժտությունը Դուք ստեղծեք

Հարգելի Սերժ Թանկյա՛ն, ձեր սրտով կլինի, որ սեռափոխման մասին ֆիլմի երաժտությունը Դուք ստեղծեք

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Ժողովրդի վարչապետն ասում է, որ սեռափոխված անձի մասին նկարահանվող «Մել» ֆիլմի միայն սպորտային մասի համար է պետական բյուջեից ֆինանսավորում տրամադրվել:

Այսպիսի առաջարկ կա. խոսե՛ք ժողովրդի վարչապետի հետ, թող պետական բյուջեից ֆինանսավորի նաև ֆիլմի երաժշտությունը: Դուք ֆիլմի soundtrack գրելու փորձ ունեք, Ձեր մոտ վատ չի ստացվում այդ գործը: Որպես Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների հայտնի պաշտպան և այդ թեմայով բազմաթիվ հայտարարությունների տակ ստորագրած հայտնի հեղափոխական` կարծում ենք ձեր սրտով կլինի, որ սեռափոխման մասին ֆիլմի երաժտությունը Դուք ստեղծեք: Դա կլուծի նաև երկու շատ կարևոր հարց.

1. Ֆիլմին ավելի մեծ միջազգային ճանաչում կբերի:
2. Պետական բյուջեից կստանաք հոնորար` հնարավորություն ընձեռելով ժողովրդի վարչապետին հայտարարել, որ պետական բյուջեից ֆինանսավորվել է ֆիլմի ոչ միայն սպորտային, այլ նաև երաժշտական մասը:

Իսկ հիմա ամենակարևորը. այդ գումարով Դուք վերջապես կկատարեք ժողովրդի վարչապետին Ձեր տված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը