Կարծիք

09.11.2019 16:15


Ողջ աշխարհը մեզ անվանել ու անվանում է «Արմեն, արման, արմյանին, արմենիան, էրմենի, էրմանի»

Ողջ աշխարհը մեզ անվանել ու անվանում է «Արմեն, արման, արմյանին, արմենիան, էրմենի, էրմանի»

Մեր ազգի ինքնանվանումը «հայ» է, երկրի անվանումը՝ «Հայաստան»։ Իսկ ողջ աշխարհը մեզ անվանել ու անվանում է «Արմեն, արման, արմյանին, արմենիան, էրմենի, էրմանի», մեր երկիրը՝ «Արմենիա, Արմանիստան, Էրմենիա, Էրմենիստան, Էրմանիստան»։

«Արմեն» բառի արմատներն են «ար»-ը («արի») և հնդևրոպական նախամայր «մեն, ման» բառը։ Այսինքն՝ «արմեն» նշանակում է «արի(ացի) մարդ»։ «Men, man» բառերն այսօր էլ հնդևրոպական լեզվաընտանիքին պատկանող բազմաթիվ էթնոսների մոտ պահպանվել է «մարդ, տղամարդ» իմաստով։

Հայերենում էլ է պահպանվել «մանչ», «մանուկ» (փոքր մարդ) բառերի տեսքով:

Ամփոփում։ «Արմեն» նշանակում է «արի, արիացի մարդ», իսկ «Արմենիա»-ն, «Արմանիստան»-ն ու «Էրմենիստան»-ը՝ «Արիների, արիացի մարդկանց երկիր»։

#Ճանաչենք_ինքներս_մեզ

Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը