Համաձայն մի շարք ԶԼՄ-ներում ներկայացված տեղեկատվության՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը Երևանում կայացած նիստում ընդունել է «Արտաքին ապակառուցողական ազդեցության հակազդելու վերաբերյալ» մոդելային նորմատիվ ակտ:
Մոդելային նորմատիվ ակտը պարունակում է առաջարկներ՝ «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիայի դեմ պայքարում օրենսդրությունը ներդաշնակեցնելու վերաբերյալ:
Նշվում է, որ ժամանակակից իրավիճակը բնութագրվում է ազգային իշխանությունների գործառույթները փոխարինելու, միջազգային կառույցների կողմից կառավարելու և զանգվածային գիտակցության վրա կործանարար տեղեկատվական ազդեցություն ապահովելու փորձերով… և այլն…
Ըստ շրջանառվող լուրերի՝ Հայաստանի խորհրդարանը հայտարարել է, որ այդ առաջարկությունները չեն կարող կիրառվել երկրի օրենսդրությունում:
ՀԱՊԿ ԽՎ-ին ուղղված նամակում Հայաստանի խորհրդարանը նշել է. «Նախագծի մանրակրկիտ ուսումնասիրությունից և քննարկումից հետո մենք հանգեցինք այն եզրակացության, որ այդ առաջարկությունները չեն կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ»:
Եթե ԶԼՄ-ների տված պատկերը ճիշտ է և ամբողջական, առնվազն առաջանում են հարցեր.
1. Ո՞րն է այս կարգի շտապողականության պատճառը: Այն դեպքում, երբ նման նորմատիվ ակտերի քննարկումը շատ դեպքերում տևում է տարիներ և անգամ նման երկար քննարկումներից հետո չի նախատեսվում կամ որևէ կերպ պարտադրվում ամբողջական կամ մասնակի ընդունում՝ ի՞նչ կարիք կար Երևանում ընդունված փաստաթղթին տալու նման «կայծակնային» արձագանք: Վերաբերմու՞նք ենք արտահայտում: Ուղե՞րձ ենք հղում: Ո՞ւմ:
Հաշվետվությու՞ն ենք տալիս: Ու՞մ… և ինչի՞ համար կամ ինչի՞ դիմաց… Հասկանո՞ւմ ենք, որ մեկին տրվող դրական ուղերձը՝ նույն չափով և ավելին բացասական է մյուսի համար: Հասկանալո՞վ և գիտակցելո՞վ ենք անում: Ո՞ւմ շահերն ենք սպասարկում կամ սպասարկման իմիտացիա ստեղծում…
2. Նշված նորմատիվ ակտը, նախագծման փուլից սկսած ունեցել է բազմաթիվ քննարկումներ կառույցի տարբեր մարմիններում: Մասնակցե՞լ ենք: Մեր մոտեցումներն ու մտահոգությունները ներկայացրե՞լ ենք: Ինչպե՞ս չենք կարողացել հասնել մեզ համար ընդունելի ձևակերպումների, թե՞ բովանդակությունն էական չէր ու նպատակն այս փնթի քաղաքական ուղերձն էր:
3. Եթե պիտի այս արձագանքն ու ուղերձը տայինք, փորձե՞լ ենք գոնե այնպես անել, որ այս փաստաթուղթը Երևանում չընդունվեր, թե՞ չենք էլ մտածել այդ մասին:
Մտածե՞լն էլ է կորցրել արդիականությունը

Մտածե՞լն էլ է կորցրել արդիականությունը…
Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից