Երբ դու գտնվում ես #երկրի_հակառակ_կողմում` * Ժողովուրդը կիսված է լավ ու վատի, «սևի» ու «սպիտակի», և ամենուրեք տիրում է քաղաքական ռասիզմը, թեև ասել էին՝ «իզմ»-եր չկան:
* Ալիևը կիրթ ու դաստիարակված մարդ է՝ չնայած, որ ուզում է մեկ ուրիշ ազգի վերացնել երկրագնդի երեսից, և դա քո´ ազգն է: * Հայերը կովկասցի են դառնում, որովհետև ամերիկացիները Caucasian են մեզ ի թիվս մնացածի անվանում, իսկ վարչապետդ ամեն հարցում իրենց մոտեցումն է ընդունում և դա արդեն ուղնուծուծով ընդունված է իր կողմից, որքան էլ որ փորձի հաճոյնալ Ռուսաստանին և պնդի ինքնիշխան բառը:
* Հայ հոգևորականին փորձում են ծնկի բերել ու դա անում է ոչ թե թուրքը՝ դանակը կոկորդներին քաշած, այլ քո երկրի վարչապետը, ինչքան էլ որ իր տունը օծի սուրբ մերոնով և խունկ վառի:
* Մի ոհմակ սպառնում է ջարդել Բակո Սահակյանի գլուխը, իսկ իրավապահները լռում են, թեև երկրի վարչապետը հրավիրում է Բակո Սահակյանին բոլոր տոնակատարություններին:
* Արցախի անկախության տոնի օրը Արցախում լինելու փոխարեն, քո երկրի վարչապետը Սևանում ձուկ է ուտում՝ չնայած որ պնդում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, և ըստ էության՝ պիտի որ առաջինը վազեր այնտեղ ապացուցելու, որ իր խոսքերը դատարկ խոսքեր չեն, այլ խորը մտածված ու պատասխանատու հայտարարություն են, թեկուզ և սխալ, բայց պատրաստ մինչև վերջ այդ ասածը պաշտպանել:
* Երկրի հակառակ կողմում հային ազատագրած հերոսները հռչակվում են հանցագործ, իսկ երկրում ոճրագործություն կատարած տեռորիստները` «ադեկվադ մարդ», և դա ասում է մեկը, որի օտարերկրյա գործակալ լինելը ապացուցվել է, իսկ վարչապետը, թեև Թեհրանում ելույթի ժամանակ սպառնում էր գտնել և մաքրել երկիրը օտարերկրյա գործակալներից, լռում է, իսկ գործակալը հանգիաստ նստած է Ազգային ժողովում:
* Երկրի հակառակ կողմում դատավոր չկա, իրավապահ չնա, և վարչապետը, ԱԱԾ ու ՀՔԾ պետերը հանցավոր խոսակցություն են ունենում խեռախոսով, բայց ԶԼՄ-ներն ու իրավապաշպան ՀԿ-ները խոսում են ոչ թե բուն խոսաքկությունում առկա հանցավոր հրահանգների մասին, այլ նրա, թե ով ու ոնց է այդ խոսակցությունը ձայնագրել:
* Երկրի հակառակ կողմում իմ ու ձեր գրպանից վճարած հարկերից թոշակով կաշառում են ՍԴ դատավորներին, որ նրանք հեռանան:
* Երկրի հակառակ կողմում տեռորիստների ձեռքով սպանված ու արյունաքամ եղած (այո՛, արյունաքամ եղած ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը` նա մահացել է արյան կորստից տեռորիստների աչքի առաջ, երբ նրանք չեն հանձնել վիրավոր գնդապետին շտապ օգնության բժիշկներին) հայ ոստիկանի ընտանիքի փոխարեն փոխհատուցում է ստանում որդու արյան վրա պարող Քլոյանը:
Երկրի հակառակ կողմում...
Անվերջ են երկրի հակառակ կողմը բնութագրող փաստերը: Ու դեռ երկրի գլխավոր ժամացույցը շարունակում է թարս պտտվել...
Երբ դու գտնվում ես երկրի հակառակ կողմում
Երբ դու գտնվում ես #երկրի_հակառակ_կողմում`
* Ժողովուրդը կիսված է լավ ու վատի, «սևի» ու «սպիտակի», և ամենուրեք տիրում է քաղաքական ռասիզմը, թեև ասել էին՝ «իզմ»-եր չկան:
* Ալիևը կիրթ ու դաստիարակված մարդ է՝ չնայած, որ ուզում է մեկ ուրիշ ազգի վերացնել երկրագնդի երեսից, և դա քո´ ազգն է:
* Հայերը կովկասցի են դառնում, որովհետև ամերիկացիները Caucasian են մեզ ի թիվս մնացածի անվանում, իսկ վարչապետդ ամեն հարցում իրենց մոտեցումն է ընդունում և դա արդեն ուղնուծուծով ընդունված է իր կողմից, որքան էլ որ փորձի հաճոյնալ Ռուսաստանին և պնդի ինքնիշխան բառը:
* Հայ հոգևորականին փորձում են ծնկի բերել ու դա անում է ոչ թե թուրքը՝ դանակը կոկորդներին քաշած, այլ քո երկրի վարչապետը, ինչքան էլ որ իր տունը օծի սուրբ մերոնով և խունկ վառի:
* Մի ոհմակ սպառնում է ջարդել Բակո Սահակյանի գլուխը, իսկ իրավապահները լռում են, թեև երկրի վարչապետը հրավիրում է Բակո Սահակյանին բոլոր տոնակատարություններին:
* Արցախի անկախության տոնի օրը Արցախում լինելու փոխարեն, քո երկրի վարչապետը Սևանում ձուկ է ուտում՝ չնայած որ պնդում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, և ըստ էության՝ պիտի որ առաջինը վազեր այնտեղ ապացուցելու, որ իր խոսքերը դատարկ խոսքեր չեն, այլ խորը մտածված ու պատասխանատու հայտարարություն են, թեկուզ և սխալ, բայց պատրաստ մինչև վերջ այդ ասածը պաշտպանել:
* Երկրի հակառակ կողմում հային ազատագրած հերոսները հռչակվում են հանցագործ, իսկ երկրում ոճրագործություն կատարած տեռորիստները` «ադեկվադ մարդ», և դա ասում է մեկը, որի օտարերկրյա գործակալ լինելը ապացուցվել է, իսկ վարչապետը, թեև Թեհրանում ելույթի ժամանակ սպառնում էր գտնել և մաքրել երկիրը օտարերկրյա գործակալներից, լռում է, իսկ գործակալը հանգիաստ նստած է Ազգային ժողովում:
* Երկրի հակառակ կողմում դատավոր չկա, իրավապահ չնա, և վարչապետը, ԱԱԾ ու ՀՔԾ պետերը հանցավոր խոսակցություն են ունենում խեռախոսով, բայց ԶԼՄ-ներն ու իրավապաշպան ՀԿ-ները խոսում են ոչ թե բուն խոսաքկությունում առկա հանցավոր հրահանգների մասին, այլ նրա, թե ով ու ոնց է այդ խոսակցությունը ձայնագրել:
* Երկրի հակառակ կողմում իմ ու ձեր գրպանից վճարած հարկերից թոշակով կաշառում են ՍԴ դատավորներին, որ նրանք հեռանան:
* Երկրի հակառակ կողմում տեռորիստների ձեռքով սպանված ու արյունաքամ եղած (այո՛, արյունաքամ եղած ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը` նա մահացել է արյան կորստից տեռորիստների աչքի առաջ, երբ նրանք չեն հանձնել վիրավոր գնդապետին շտապ օգնության բժիշկներին) հայ ոստիկանի ընտանիքի փոխարեն փոխհատուցում է ստանում որդու արյան վրա պարող Քլոյանը:
Երկրի հակառակ կողմում...
Անվերջ են երկրի հակառակ կողմը բնութագրող փաստերը:
Ու դեռ երկրի գլխավոր ժամացույցը շարունակում է թարս պտտվել...
Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից