Կարծիք

08.11.2019 15:30


Հանրությունը փոփոխություն էր ցանկանում, այլ ոչ թե Նիկոլին

Հանրությունը փոփոխություն էր ցանկանում, այլ ոչ թե Նիկոլին

2018-ից առաջ կար իշխանության փոփոխության հանրային պահանջ, միևնույն ժամանակ գործող իշխանության մեջ ճեղքումները շատ էին խորացել, որի հիմնական պատճառը Սերժ Սարգսյանի երորրդ ժամկետն էր: Այս երկու գործոնները իշխանության փոփոխության համար նպաստավոր պայմաններ էր ստեղծել։

Ով նախաձեռնությունն իր ձեռքը վերցներ, նրա հաջողության հնարավորությունները բարձր էին:

Նիկոլը իր բախտը փորձեց, նրան ստվերային եղանակով աջակցեցին իշխանության տրոհված ճյուղերը, նաև, բնականաբար, հանրությունը:

Հանրությունը փոփոխություն էր ցանկանում, այլ ոչ թե Նիկոլին: Իշխանության կլաններն ու մնացած բոլորը, ցանկանում էին Նիկոլին օգտագործել, սակայն իրենք օգտագործվեցին:

Ոչ ոքի կողմից երկրի ղեկավարի հավակնորդ չհամարվող «փողոցի տղան»՝ Նիկոլը, հանգամանքների բերումով դարձավ վարչապետ՝ պոպուլիստական կարգախոսներով, առանց երկրի զարգացման մասին իրատեսական պատկերացումների:

Սա է տեղի ունեցածի ողջ իրականությունը: Սակայն՝ ո՞րն է լինելու այս ամենի շարունակությունն, անորոշ է:

Հասկանալի է, որ «ընդդեմ» կարգախոսներից բացի այլ կարգախոսներ, որոնք ոչ թե տարանջատեն, այլ միավորեն հանրությանը, նա ի վիճակի չէ առաջ քաշել։ «Փողոցի տղան» նման կարգախոսներ չգիտի, որոնք դառնան նոր քաղաքականության ուղենիշները։

Փոխադարձ ատելության քարոզը, տարանջատումները, ձերբակալությունները, օրինախախտումները իշխանություն պահելու համար նրա միակ տարբերակն են։ Հանրության բացասական բնազդները նոր իշխանության ամենավստահելի դաշնակիցներն են։ Այդ «գործիքները» սպառվում են, բայց այլ տարբերակ նա չունի։ Սակայն ատելության քարոզին ատելության քարոզով պատասխանելը ինքնապաշտպանության լավագույն ձևը չէ։ Դա այն է, ինչի վրա հույսը դրել է «փողոցի տղան»։ Առճակատումները լիցք են տալիս գործող իշխանությանը։

Պետք է համազգային օրակարգ ձևավորել։ Այդ պարագայում հեղափոխական ատելության թիմը, ինքնաբերաբար, առանց որևէ ջանքի, դուրս կմղվի քաղաքականությունից՝ որպես անցյալի մնացորդ։

Ցանկացած նոր համախմբում պետք է չտրվի փոխադարձ ատելության գայթակղությանը, այլապես ինչո՞վ է տարբերվելու Նիկոլից։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը