Կարծիք

08.11.2019 14:05


«Սուպեռ» քաղաքապետը կնոջն էլ է իր հետ տարել Թբիլիսի․ պատվիրակությունը վերադարձել է ավտոմեքենաներով, բացի այդ երկուսից

«Սուպեռ» քաղաքապետը կնոջն էլ է իր հետ տարել Թբիլիսի․ պատվիրակությունը վերադարձել է ավտոմեքենաներով, բացի այդ երկուսից

Նկարս՝ իմ դեմքի արտահայտությունը, երբ Երևանս գտնվում է անտեր մուրացկանների ձեռքում:

«Կարգին» Հայկոյի «խնչասեր» մամլո խոսնակը իր շեֆի տրանսպորտային ծախսերը փորձել է արդարացնել: Ժողովրդական լեզվով ասաց՝ ստի ոտքը կարճ է:

Նա գրել է, որ եթե Երևանից Թբիլիսի մեկ օր առաջ գնան պատվիրակության անդամները՝ լրացուցիչ ծախսերի կարիք է լինելու, այդ թվում վարորդների։ Ինչու՞ է ստում և արդյո՞ք իր շեֆը թույլ է տվել նրան ապակողմնորոշել հանրությանը՝ հուսով եմ իրեն հարցնելուց կպատասխանի նաև հյուրանոցի ծախսերի մասին, տեղեկատվություն կտա՝ ծախսերի վերաբերյալ, որոնք Երևան քաղաքը չի արել։

Այսպես, քազաքապետի գլխավորած պատվիրակություններին սովորաբար պաշտոնական այցերի ժամանակ հյուրընկալող կողմը իր հաշվին է ընդունում և հյուրանոցային ու կեցության ծախսերը ինքն է հոգում՝ թբիլիսյան կողմը այս դեպքում բացառություն չի եղել և հոգացել է Երևանյան կողմի կեցության ծախսերը։ Հետևաբար, էլ ի՞նչ լրացուցիչ ծախս, եթե ընդհանրապես նման ծախս չի եղել՝ կարո՞ղ է այդ գումարը դուրս են գրել ու օգտագործե՞լ։

Ինչ վերաբերում է վարորդին՝ ամիսներ առաջ ասում էիք, որ քաղաքապետը վարորդ չունի, հասկացանք PR էիք անում, բայց գոնե հիշեք ինչ եք ասում, որ հետո սուտ դուրս չգաք, այ անմակարդակներ:

Արդարացման մեջ գրված է նաև, որ բենզինի ծախսը կտրուկ իջել է քաղաքապետ Մարությանի ավտոմեքենայի։ Վատ է, որ իջել է այդ ծախսը, դա խոսում է, որ նա կաբինետային մարդ է, իսկ իրականում պիտի բարձրանար՝ նրա քաղաքի խնդիրներին ծանոթանալու ամենօրյա շրջայցերի, հանդիպումների, միջոցառումների հետևանքով։ Իբր քաղաքացուն մոտ քաղաքագլուխը չի շփվում քաղաքացիների հետ, անձամբ չի ծանոթանում առկա խնդիրներին, չի տիրապետում իրավիճակին, դրա համար էլ խնչասեր մամլո խոսնակի բերված բենզինի ծախսի թվերը ևս վստահություն չեն ներշնչում, հաշվի առնելով նաև, թե իբր Հայկոն սիրում է հեծանիվով շրջել,
դրա համար էլ քաղաքամայր Երևանը լքվածի տպավորություն է գնալով ստանում։

Ամո՛թ է արդեն՝ հերիք է ծաղրեք երևանցիներին ու քաղաքապետի պաշտոնը։ Ստի պոչը կարճ է։
Ու հա, բա ինչպես կմենկաբանի խնչասեր մամլո խոսնակը՝ այդ ինչո՞ւ է պատվիրակությունը վերադարձել Թբիլիսիից ավտոմեքենաներով, բացի, իհարկե «սուպեռ» քաղաքապետից ու իր կնոջից, այո-այո կնոջից, որին ևս տարել էր իր հետ, բայց ոչ մի տեղ չցուցադրվեց այդ փաստը։ Մենակ չասի էլի՝ ժամանակ շահելու համար է, ժամանակի զգացողություն ունեցող քաղաքապետը 20 օրով արձակուրդ չի՛գնում։

«Կարգին» Հայկոն ավելի լավ է ամոթ անի ու գետինը մտնի, որ Թբիլիսիի քաղաքապետը իսկի պաշտանական ու ոչ պաշտոնական ճաշ չի տվել իրեն, հաց չի կիսել հետը՝ մենկաբանությունները թողնում եմ ձեզ։ Իսկ մամլո խոսնակին տվեք նշածս հարցերը՝ տեսնենք էլ ի՞նչ սուտ է հորինելու:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը