Կարծիք

08.11.2019 15:50


Դարձի եկե՛ք, մոլորված պողոսնե՛ր, արթնացե՛ք` ժամանակն է հասկանալու, որ այս թավշյա մոլորությունը միայն քայլարածների համար էր

Դարձի եկե՛ք, մոլորված պողոսնե՛ր, արթնացե՛ք` ժամանակն է հասկանալու, որ այս թավշյա մոլորությունը միայն քայլարածների համար էր

Շատ լավ ռուսական ասացվածք կա՝ անտառը անվերջ կրճատվում է, փոքրանում, սակայն ծառերը այնուամենայնիվ քվեարկում են կացնի օգտին: Կացնի օգտին, որովհետև նրա բռնակը փայտից է ու ծառերը մտածում են՝ կացինն էլ իրենցից է:

Պողոսնե՛ր, դիմում եմ ձեզ, չնայած չեմ կարծում, որ կհասկանաք` ասածս ինչ կուսուցանե: Կարող եք ասել՝ այս թավշյա մոլորությունից հետո ի՞նչ է փոխվել ձեր կյանքում: Չէ՛, ձեր կյանքում ոչինչ չի փոխվել, այսինքն դուք ինքներդ չեք փոխվել, որովհետև դուք չունեք արժեհամակարգ, չունեք սեփական կարծիք ու վերջապես չունեք սեփական ԵՍ: Դուք չունեք գաղափար, ձեզ համար լավ է այն, ինչ հասարակությունն է թելադրում:

Դուք ատում եք բոլոր այն մարդկանց, ովքեր խելացի են, տաղանդավոր են, ովքեր ունեն իրենց սեփական ԵՍ-ը: Դուք սիրում եք միայն ձեր նման պողոսներին: Ու այսօր ձեր նմանների շնորհիվ մենք կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ: Ձեր նմանների պատճառով մենք կարող ենք կորցնել մեր պետականությունը, մեր ավանդույթները, մեր հայի պատմությունը ու վերջապես միմյանց սիրելը ու հարգելը:

Դարձի եկե՛ք, մոլորված պողոսնե՛ր, արթնացե՛ք` ժամանակն է հասկանալու, որ այս թավշյա մոլորությունը միայն քայլարածների համար էր:

Շատ պարզ թվաբանություն է պետք անել, որ հասկանալ, թե թավշյա մոլորությունից հետո ինչքան են ավելացել մարդկանց եկամուտները և զուգահեռ՝ քանի տոկոս են կազմում թանկացումները, օրինակ՝ առաջին անհրաժեշտության բնամթերքի: Կամ, ասենք, շուտով գազի ներտնային ծախսերի թանկացումը, որին զուգահեռ նորից կթանկանա ապրելը, բայց չի ավելանա ձեր եկամուտը: Նայեք ձեր շուրջը՝ ինչ է կատարվում:

Այս մեկ ու կես տարվա ընթացքում այնքան բողոքի ակցիաներ են եղել, որ վերջին քսան տարում չի եղել: Մեկ ու կես տարվա ընթացքում պարակտվել ենք, ասյինքն մեզ բաժանեցին` սևերի ու սպիտակների: Խնամի, ծանոթ, բարեկամ ֆակտորը էլ ավելի ցայտուն և սանձարձակ ձևով ի ցույց դրվեց: Տնտեսական աճ չգրանցվեց, ներդրողներ չկան, արտագաղթի թիվը աճեց, կարմիր գծերը մնացին, արագաչափերը մնացին, տատիկ պապիկների նիսյաների տետրերի թերթերը ավելացան: Կոչեր արեցին ընդունել ԼԳԲՏ բաժանվել ներկայացուցիչներին, սատանիստներին, սրբապիղծներին: Ազգի կեսին դարձրեցին հանցագործներ ու քաղբանտարկյալներ: Այլակարծիք մարդկանց` ազգի դավաճաններ:

Չգիտեմ, այսքանը բավակա՞ն է պողոսներին հասկանալու համար, թե՞ շարունակեմ թվարկել: Հայ ազգի ապագայով մտահոգ մարդի՛կ, եկեք համախմբվենք ու մոլորյալ պողոսներին դարձի բերենք․ հենց այդ ժամանակ կունենանք առողջ ու ամուր պետություն: Ու վստահ եղեք՝ հենց այդ ժամանակ ոչ մի իշխանություն, առավել ևս անհատ, չի կարող մոլորեցնել ազգս:

Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը