Ասում են՝ այս գիշեր երկրաշարժ է եղել: Բնությունն էլ չի դիմանում Փաշինյանի ցնցող պոպուլիզմին ու կեղծավոր կեցվածքին:
Ակնհայտ է արդեն, որ վարչապետը մարդատյաց է: Նա ատում է ամենը ու բոլորին, և դա նրա մոտ սկսվել է իր բանտային օրերից: Դատելով Փաշինյանի գրառումներից, որոնցում պարբերաբար հիշում է իր՝ ճաղերի հետևում անցկացրած ժամանակը` կարելի է եզրակացնել, որ իր ամբողջ քաղաքական գործունեությունը նա կառուցել և կառուցում է վրեժի հիմքի վրա:
Բանտային «նառերի» վրա պառկած՝ գիշերն մինչև լուսաբաց նա հավանաբար ամեն օր մտածել է. «Հենց ստեղից դուրս գամ, ձգտելու եմ բարձրագույն իշխանության: Կազմակերպելու եմ աննախադեպ վենդետտա, բոլորին հատ-հատ նետեմ բանտը, որ զգան իմ այս տանջանքը: Պաշտոնյաներին քաղբանտարկյալ կդարձնեմ, մանկատները, գիշերօթիկներն ու ծերանոցները կփակեմ, հայոց լեզուն, հայոց պատմությունն ու հայ եկեղեցու պատմությունը հանել կտամ ծրագրից, ու թող գնան ազգովի մղկտան, ոնց որ ես եմ հիմա այստեղ մղկտում: Ինչի՞ պիտի հանրապետականները վայելեն ու բիզնեսներ ունենան, իսկ իմ պես տղան փողոցներում ու խմբագրությունում քարշ գա:Հենց իշխանության գամ՝ մենակ իմ ընտանիքի բարեկեցության մասին եմ մտածելու, և բարեգործության անվան տակ միլիարդներ եմ դիզելու, Աննան ինձ կօգնի էդ հարցում: Իսկ դրանք, էդ դեբիլ հայերը, թող գնան ոչխար պահեն, դրանց դա էլ ա շատ»:
Սա է, իմ դիտարկմամբ, ամբողջ թավիշը, որ իրականում կեղտոտ քինախնդրության գաղջ պատմություն է:
Մի քինախնդրության պատմություն

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից