Կարծիք

07.11.2019 18:43


Թե՛ կրթության նախարարի մեկնաբանություններն են «պլինտուսից ցածր», թե՛ իրեն աջակցող ֆեյքերի ու զոմբիների

Թե՛ կրթության նախարարի մեկնաբանություններն են «պլինտուսից ցածր», թե՛ իրեն աջակցող ֆեյքերի ու զոմբիների

Նայում եմ կրթության, գիտության ու մշակույթի նախարարի պաշտոնական էջի գրառումների տակ քննարկումները, որոնց նա անձամբ է մասնակցում։

Թե՛ իր մեկնաբանություններն են «պլինտուսից ցածր» և բարձրաստիճան պաշտոնյայի համար ուղղակի անթույլատրելի, թե՛ իրեն աջակցող ֆեյքերի ու զոմբիների։ Այն կարգի, որ Արայիկին պաշտպանողներից մեկը հայհոյում է լատինատառ, իրենից հեռախոսի համար են ուզում, սա էլ, թե բա. «Դու ով ես, որ ես քեզ համարս տամ»։

Կրկնում եմ, այս ամենը՝ կրթության (!), գիտության (!!) և մշակույթի (մշակույթի, մաման գմփա, մշակույթի!!!) նախարարի էջում։

Պատկերացրեք՝ մտնում եք նախարարության շենք ու Արայիկի կաբինետի դիմաց ինչ-որ բոմժատիպ կերպարներ այցելուներին են քաշքշում, մեկ-մեկ էլ անձամբ ինքն է դուրս գալիս սենյակից՝ սպառծիվկով ու կեղտոտ սպիտակ նասկիների վրա հագած թուրքական չստիկներով, և ձվերը քորելով գոռում. «Կարա՞ք հիմա էդ սաղն անգլերենով ասեք, արյիա՛»։

Մոտավորապես այդ վիճակն է նախարարի պաշտոնական էջում։

* * *

Ես պատրաստ եմ բուհերում հայերենի դասավանդման թեմայով «դեմ» և «կողմ» փաստարկները լսել, բայց երբ «դեմ» փաստարկները գալիս են մարդկանցից, որոնք ժամանակին օտարալեզու դպրոցների բացման դեմ պայքարի ակտիվիստներն էին, ապա արդեն մի տեսակ չի ստացվում իրենց ոչ մի փաստարկ ընկալել։

Կամ խոստովանեք, որ իրականում այն ժամանակ էլ թքած ունեիք հայերենի վրա, և ձեզ միայն իշխանություններին քլնգելու առիթն էր հետաքրքրում, կամ էլ սուս մնացեք։ Ռուսների ասած. «Կամ խաչդ հանիր, կամ էլ տռուսիկդ հագի» վիճակն է։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը