Կարծիք

07.11.2019 17:42


Շարիկովը մնում է Շարիկով

Շարիկովը մնում է Շարիկով

Ահագին ժամանակ` մի քանի ամիս շարունակ, Փաշինյանը զսպում էր իրեն` խնայում էր հպարտ քաղաքացուն, չէր ստիպում հեռակա կարգով մասնակից դառնալ իր գաստրոնոմիական հաճույքների «բավարարման» ոչ այնքան էսթետիկ դրսեւորումներին։

Բայց բնությունն անում է իրենը` Շարիկովը մնում է Շարիկով, որտեղ եւ ինչ կարգավիճակում էլ որ լինի. գյուղական տան բակում` տեսախցիկի առաջ «հավեսով» խոճկոր մշակող հասարակ պատգամավո՞ր, թե՞ թյուրիմացաբար վարչապետի աթոռին նստած մեկը, ով դանակը ձեռքին` թեւքերը քշտած, «քյալլա» է տալիս «քյալլայի» հետ, ու քչփորում, քչփորում` կանխավայելելով սիրած «խորտիկը» խժռելու անկրկնելի պահը։

Եվ դեռ մի բան էլ ցուցադրում է դա ուղիղ եթերում` անխառն հիացմունքի ճիչեր ու լայքեր կորզելով իր զոմբիներից...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը