Կարծիք

07.11.2019 16:46


Հասել ա ռեմոնտին

Հասել ա ռեմոնտին

Տան կնիկը մի օր խոհանոցը չի մաքրում, մյուս օրը հյուրասենյակն ա աչքաթող անում, երրորդ օրը ննջասենյակն ա թողում անհավաք: Ու երբ չորրորդ օրը որոշում ա «ուբոռկա անել», տեսնում ա, որ գործը շատ ա, մտածում ա. «լավ, կիրակի օրը սաղ միանգամից կանեմ»: Որպես օրենք՝ կիրակի օրը կամ հարսանիք են գնում, կամ ծնունդ ու «ուբոռկեն» մնում ա, դեռ մի բան էլ լվացք ու արդուկ, զանավեսկա ու պակռիվալ, ճաշ, զակատ... Մի օր էլ, որ իրենց տուն աղջիկ ուզելու պիտի գան, հիշում ա որ «ուբոռկեն» մնացել ու էնքան ա կուտակվել, որ վերջը չի երևում դառնում ա մարդուն, թե. «կյանք մի հատ տունը ռեմոնտ չանեն՞ք»:

Նույն բանը Արայիկ Հարությունյանի մոտ ա: Էնքան նախարարություն է գլխին հավաքել (կամ դրել տակը՝ ըստ ճաշակի), որ էլ գլուխ չի հանում: Հիմա հասել ա ռեմոնտին:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը