Կարծիք

07.11.2019 17:33


Կա՜յֆ... չէ՛, վեչնի կայֆ...

Կա՜յֆ... չէ՛, վեչնի կայֆ...

Ասում են ՀՀ իշխանությունները ուզում են վերացնել ՀՀ ՍԴ-ն և Հանրային խորհուրդը:
Ճիշտ եք անում...

Վերացրեք նաև ԲԴԽ-ն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Գիտությունների ակադեմիան, ընդդիմադիր բոլոր լրատվամիջոցները, ընդդիմադիր կուսակցություններն ու ՀԿ-ները, լուծարեք նաև Կառավարությունը, և թողեք միայն ԱԺ-ի մեծամասնությանը, ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Նիկոլ Փաշինյանին, Աննա Հակոբյանի ֆոնդը և Լարիսա Սորոսովնայի գրասենյակը:

Հա՛, նաև Վահե Գրիգորյանին՝ որպես ՍԴ պատվավոր, միակ ու անփոխարինելի դատավոր, Արման Բաբաջանյանին՝ որպես իրավապահ կառույցների հավատարիմ Գլխավոր գործատու, իսկ Կառավարությանը կից հայտնի ՊՈԱԿ-ը սարքեք նախարարություն և Ստյոպա Սաֆարյանին նշանակեք նախարար:

Կա՜յֆ... չէ՛, վեչնի կայֆ...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը