Կարծիք

07.11.2019 13:18


Մոտ 20 օր առաջ նույն տիկին Ներսիսյանը եկել էր բարեկամի համար վարորդական իրավունքի ստացման միջնորդության

Մոտ 20 օր առաջ նույն տիկին Ներսիսյանը եկել էր բարեկամի համար վարորդական իրավունքի ստացման միջնորդության

Կրկիկն անհաջող ՓիԱռ...

Պարոն վարչապե՛տ, տիկին Շուշան Ներսիսյա՛ն, Ոտիկանապետի ԺՊ պարոն գնդապե՛տ, երեկ վարչապետի գրառումից տեղեկացանք, որ պետավտոտեսուչը բարձրաստիճան պաշտոնյայի է տուգանել և այդ մասին ոստիկանապետի ժպ-ին զանգել, շնորհակալությամբ դիմել է պաշտոնյան, դե իսկ ոստիկանապետի ժպ-ն էլ իր հերթին զեկուցել է վարչապետին: Վարչապետը հանձնարարել է պարգևատրել ոստիկանին, մի գրառում արել, որտեղ ընդգծում է իրավիճակի աննախադեպ լինելը:

Երեկոյան արդեն վարչապետի տնային խոսակցություններին քաջատեղյակ «Հայկական ժամանակը» գրում է, որ այդ պաշտոնյան ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանն է, տիկին Ներսիսյանն էլ չի հերքում՝ ասելով, որ արագություն էր գերազանցել:

Ուրեմն մոտ 20 օր առաջ նույն տիկին Ներսիսյանին, ՃՈ պետի տեղակալի ուղեկցությամբ, հանդիպել եմ Երևանի պետավտոտեսչության հաշվառման կենտրոնում, ու երբ ծանոթ աշխատակցից փորձեցի հետաքրքրվել տիկինի ներկայության պատճառը, պարզվեց՝ եկել է բարեկամի համար վարորդական իրավունքի ստացման միջնորդության, ասեմ ավելին՝ նույն օրը իր բարեկամը ստացել է վարորդական իրավունքը: խնդրեմ զանգեք և լուրի իսկությունը ճշտեք տիկին Ներսիսյանից, թող հերքի, նոր կհրապարակեմ տեսագրությունը:

Ասածս ինչ է, Նիկոլ ջան, մի՛ խաբեք ժողովրդին, լավ էլ միջնորդում ու գործեր են անում, հա մեկել էդ ոստիկանին պարգևատրելը ճիշտ որոշում է, իսկ Շուշանին արագությունը գերազանցելու համար ու կոռուպցիոն ճանապարհով վարորդական դասավորելու համար էլ տեսնենք՝ ինչ կանես:

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբոուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը