Կարծիք

06.11.2019 13:35


Բա դրա՞ համար էին իշխանափոխություն անում. այսինքն, նպատակը քաղաքացի Նիկոլ Փաշինյանի կենսապայմանների բերալավո՞ւմն էր

Բա դրա՞ համար էին իշխանափոխություն անում. այսինքն, նպատակը քաղաքացի Նիկոլ Փաշինյանի կենսապայմանների բերալավո՞ւմն էր

Վարչապետության շրջանում ու համար, օրենքով, կառավարական առանձնատուն է հասնում: Թեթևակի չեմուչումից հետո (շատերը չեն հիշի, իշխանափոխության սկզբների «տաք-տաք» օրերին էր), Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ վարչապետ, ընտանյոք տեղափոխվեց հանրահայտ առանձնատների համալիր, որին ժողովուրդս կարճ կոնկրետ «դաչաներ» է ասում:

Հա, ու էս վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցավայր-առանձնատունը նորոգվել է: Էլի ժողովրդական-խոսակցականով ասված՝ «ռեմոնտ» էր արվել: Ցույց տվեց: Ինքը: Լավ էլ գործ էին արել ուստեքը: Տեղը՝ տեղին ու, պարզվում է, համարյա ձրի կամ էլ՝ ժողովրդական սիրուց դրդված՝ մեծ զեղչերով:

Դե, չար լեզուներն ասում էին, թե ի պաշտոնե տրամադրվող առանձնատան վերանորոգման համար բյուջեից մի 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար են «շաբաշ տվել»: Նիկոլ Փաշինյանը, որ ցույց էր տալիս վերանորոգման վերջնարդյունքները, ասաց՝ մոգոնում են, ժըովուրդ ջան, դրանից մի 10 անգամ քչով ա էս ռեմոնտն արվել:
Ստացվում է, որ ոչ թե 2 մլն դոլար է ծախսվել Նիկոլ Փաշինյանին տրամադրված առանձնատան վերանորոգման համար, այլ 0,2 միլիոն, այն է՝ 200 հազար դոլար:
Մեր մեջ ասած, էլի քիչ չէ, բայց նորոգումներից հասկացողներն ասում են, թե քիչ է ասում, կարգին գործ է արված ու դա 200 հազարի բան չի:
Բայց դա ուրիշ հարց է: Ավելի գեղարվեստական հարցեր կան:

Նախ, երբ մի 20 օր առաջ լրատվամիջոցներից մեկը պաշտոնապես ցանկացել էր պարզել, թե՝ ախր, վերջիվերջո որքա՞ն գումար է տրամադրվել Նիկոլ Փաշինյանի կեցավայր-առանձնատան նորոգ ման նպատակով, նույնքան պաշտոնապես պատասխան ստացան, թե՝ դա պետական գաղտնիք է: Ու ի՞նչ: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, օրենքը խախտո՞ւմ է, որ ասում է, թե մոտ 200 հազար դոլար է ծախվել: Բա պետական գաղտնիքն ո՞ւր մնաց:

Երկրորդ հարցը շատ ավելի հետաքրքիր է. մի՞թե այդ առանձնատունը այնպիսի վիճակում էր, որ նորոգման կարիք էր զգացվում: Այդքան հրատա՞պ էր դա: Երկրում էլ լուծելու հարցեր չկա՞ն: Այդ, թեկուզ 200 հազար դոլարով քանի՞ մարդու խնդիր կլուծվեր:

Հազիվ մեկ տարի առաջվա վարչապետական «լայվերը» որ հիշեք, կմտաբերենք նաև, Փաշինյանի փայլփլուն աչքերը՝ «դաչաներում» նկատած «աղայական հաճույքներից» ու շենք-շինությունների ընտիր վիճակից: Բա, ախր, ասում էր՝ որ ես վարչապետ եմ, ուրեմն բոլորդ վարչապետ եք, «Պողոսներ» ջան: Բա որ էդպես է, թող օրը մեկ «Պողոս», ընտանյոք, այդ առանձնատանն անցկացնի: Համ էլ վերանորոգման որակը կգնահատեն, կիմանան «մատերիալը» Գնունո՞ւց են գնել, թե՞ «եռանկյունուց»:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա պարզ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի «ժողովրդական իշխանությունը» արդեն լավ էլ սերտաճել է իշխանական սովորական արատներին: Առանձնատան նորոգում, թանկարժեք չարտերային չվերթ, ծառայողական մեքենա, ճոխ-ճոխ գործուղումներ և այլն: Այդ ամեն ինչի համար, պարզվում է, միշտ էլ փող կա պետական գանձարանում:

Ու հարց կա, էլի. բա դրա՞ համար էին իշխանափոխություն անում: Այսինքն, նպատակը քաղաքացի Նիկոլ Փաշինյանի կենսապայմանների բերալավո՞ւմն էր:

Արմեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը