Լայն զանգվածներին և նույնիսկ կրթված շերտերին չի անհանգստացնում, որ դատարաններն օր օրի ընդգծում են իրենց կախյալությունը։ Չի անհանգստացնում մարդկանց հանդեպ իրականացվող ապօրինի հետապնդումները, առանց հիմքի ազատությունից զրկված մարդկանց առկայությունը, քննչականների և դատախազության քաղաքական գործիք դառնալը, ցանկացածին կալանք տալը։ Այս ընթացքը չի ֆիքսվում։ Միշտ գործում է «դե երևի մի բան կա» ձևակերպումը։ Սրանով շատ երկրներ ու ժողովուրդներ են անցել։
Ժամանակի մի որոշակի հատվածում այս հարցերը կարող են չանհանգստացնել, քանի դեռ խնդիրը չի թակել անհատապես քո դուռը: Դրանից հետո քաղաքացու մտածողությունը փոխվում է, բացվում են նրա աչքերը, շատ իրադարձությունների սկսում է նայել այլ հայացքով։ Սկսում են հարցեր առաջանալ։
Մի որոշ ժամանակ անց անհատական հարցերը դառնալու են համընդհանուր հարցեր, համընդհանուր պահանջ՝ կանգնեցնել իրավական բեսպրեդելը, պատժել դրա պատասխանատուներին և բացել իրավական նիհիլիզմի մեխանիզմը։
Ակնհայտ է, որ հաջորդ իշխանությունը, ով էլ լինի, ինչպիսին էլ լինի բացելու է այդ սխեման՝ թե դատական իշխանության նկատմամբ ճնշման ի՞նչ մեխանիզմներ ու սպառնալիքների ի՞նչ համակարգ է գործի դրվել: Ժամանակի ընթացքում ճնշման յուրաքանչյուր դեպք քրեական գործի հիմք է հանդիսանալու: Իսկ այդպիսի դեպքերը բազմաթիվ են՝ դատարանների մուտքերը շրջափակելը, գործերը դատավորներին մակագրելու համակարգը որոշակի շահերի համար օգտագործելը, պարզ ասած՝ պատվեր վերցնող դատավորի ընտրությունը, գաղտնալսմամբ հայտնի դարձած դատավորի նկատմամբ անմիջական ճնշման փաստը, ոչ ցանկալի որոշման համար դատավորի նկատմամբ քրեական գործի հարուցումը, ՍԴ որոշման անտեսումը: Այս ցանկը կարելի է դեռ շարունակել:
Սրանք ճնշման հրապարակային դրսևորումների օրինակներն էին, բայց կան ավելի խորքայինները, որոնց վերաբերյալ ևս կան բազմաթիվ անպատասխան հարցեր: Ինչպե՞ս են պատվիրվում քրեական գործերն ու դատարանների ցանկալի որոշումները, ո՞վ է զանգում քննչական, ո՞վ է զանգում դատախազություն, ինչի՞ց ելնելով են որոշում քրգործ հարուցել սրա կամ նրա նկատմամբ՝ սանիկի, բարեկամի, քրոջ և այլն։ Ովքե՞րն են միջնորդները, ինչպե՞ս է գործում դատավորների հանդեպ ճնշումների իրականացման ստվերային համակարգը։ Ինչու՞ են մի դեպքում քննչականներն ու դատախազությունը գերակտիվ ու գերօպերատիվ, իսկ այլ դեպքերում՝ դրևորում են իրավական կուրություն։
Ժամանակի ընթացքում այս հարցերի պատասխանները հասանելի կդառնան, դատավորները, քննիչները և այլոք ավելի ուշ կպատմեն, թե ինչ ճնշումներ են եղել իրենց վրա, ովքեր և ինչպես են ճնշել, կհարուցվեն բազմաթիվ քրեկան գործեր։
Իրականում սա պետության համար լավ ճանապարհ չէ։ Ոչինչ չէր խանգարում հեղափոխությունից հետո գնալ դատաիրավական համակարգի գրագետ բարեփոխման, բաց դա ուներ մեկ նախապայման. սեփական քաղաքական շահերի համար չօգտվել առկա որակներով դատաիրավական համակարգի ծառայություններից։ Սա էր միակ նախապայմանը, որն էլ ցավոք չպահպանվեց։ Իսկ երբ դա չի լինում, պրոցեսները գնում են լրիվ այլ տրամաբանությամբ։
Ափսոս էր հնարավորությունը։
Հ.Գ. Մարտի 1-ի գործը դատական իշխանության համար լակմուսի ֆունկցիա է կատարում: Յուրաքանչյուր հաջորդ որոշում հնարավորություն է տալիս եզրահանգումներ անել ճնշումների և համակարգի կախյալ վիճակի վերաբերյալ: Դատավոր Դանիբեկյանի վաղվա որոշումը ևս ցուցիչ կլինի, դատական համակարգի հիվանդության աստիճանի վերաբերյալ՝ դրա խորության, անդառնալիության... Դատավորները ունե՞ն փոքր-ինչ ռեսուրս պայքարել անկախ դատական համակարգի համար, թե՞ վերջնականապես հանձնվել են։
Ափսոս էր հնարավորությունը
Լայն զանգվածներին և նույնիսկ կրթված շերտերին չի անհանգստացնում, որ դատարաններն օր օրի ընդգծում են իրենց կախյալությունը։ Չի անհանգստացնում մարդկանց հանդեպ իրականացվող ապօրինի հետապնդումները, առանց հիմքի ազատությունից զրկված մարդկանց առկայությունը, քննչականների և դատախազության քաղաքական գործիք դառնալը, ցանկացածին կալանք տալը։ Այս ընթացքը չի ֆիքսվում։ Միշտ գործում է «դե երևի մի բան կա» ձևակերպումը։ Սրանով շատ երկրներ ու ժողովուրդներ են անցել։
Ժամանակի մի որոշակի հատվածում այս հարցերը կարող են չանհանգստացնել, քանի դեռ խնդիրը չի թակել անհատապես քո դուռը: Դրանից հետո քաղաքացու մտածողությունը փոխվում է, բացվում են նրա աչքերը, շատ իրադարձությունների սկսում է նայել այլ հայացքով։ Սկսում են հարցեր առաջանալ։
Մի որոշ ժամանակ անց անհատական հարցերը դառնալու են համընդհանուր հարցեր, համընդհանուր պահանջ՝ կանգնեցնել իրավական բեսպրեդելը, պատժել դրա պատասխանատուներին և բացել իրավական նիհիլիզմի մեխանիզմը։
Ակնհայտ է, որ հաջորդ իշխանությունը, ով էլ լինի, ինչպիսին էլ լինի բացելու է այդ սխեման՝ թե դատական իշխանության նկատմամբ ճնշման ի՞նչ մեխանիզմներ ու սպառնալիքների ի՞նչ համակարգ է գործի դրվել: Ժամանակի ընթացքում ճնշման յուրաքանչյուր դեպք քրեական գործի հիմք է հանդիսանալու: Իսկ այդպիսի դեպքերը բազմաթիվ են՝ դատարանների մուտքերը շրջափակելը, գործերը դատավորներին մակագրելու համակարգը որոշակի շահերի համար օգտագործելը, պարզ ասած՝ պատվեր վերցնող դատավորի ընտրությունը, գաղտնալսմամբ հայտնի դարձած դատավորի նկատմամբ անմիջական ճնշման փաստը, ոչ ցանկալի որոշման համար դատավորի նկատմամբ քրեական գործի հարուցումը, ՍԴ որոշման անտեսումը: Այս ցանկը կարելի է դեռ շարունակել:
Սրանք ճնշման հրապարակային դրսևորումների օրինակներն էին, բայց կան ավելի խորքայինները, որոնց վերաբերյալ ևս կան բազմաթիվ անպատասխան հարցեր:
Ինչպե՞ս են պատվիրվում քրեական գործերն ու դատարանների ցանկալի որոշումները, ո՞վ է զանգում քննչական, ո՞վ է զանգում դատախազություն, ինչի՞ց ելնելով են որոշում քրգործ հարուցել սրա կամ նրա նկատմամբ՝ սանիկի, բարեկամի, քրոջ և այլն։ Ովքե՞րն են միջնորդները, ինչպե՞ս է գործում դատավորների հանդեպ ճնշումների իրականացման ստվերային համակարգը։ Ինչու՞ են մի դեպքում քննչականներն ու դատախազությունը գերակտիվ ու գերօպերատիվ, իսկ այլ դեպքերում՝ դրևորում են իրավական կուրություն։
Ժամանակի ընթացքում այս հարցերի պատասխանները հասանելի կդառնան, դատավորները, քննիչները և այլոք ավելի ուշ կպատմեն, թե ինչ ճնշումներ են եղել իրենց վրա, ովքեր և ինչպես են ճնշել, կհարուցվեն բազմաթիվ քրեկան գործեր։
Իրականում սա պետության համար լավ ճանապարհ չէ։ Ոչինչ չէր խանգարում հեղափոխությունից հետո գնալ դատաիրավական համակարգի գրագետ բարեփոխման, բաց դա ուներ մեկ նախապայման. սեփական քաղաքական շահերի համար չօգտվել առկա որակներով դատաիրավական համակարգի ծառայություններից։ Սա էր միակ նախապայմանը, որն էլ ցավոք չպահպանվեց։ Իսկ երբ դա չի լինում, պրոցեսները գնում են լրիվ այլ տրամաբանությամբ։
Ափսոս էր հնարավորությունը։
Հ.Գ. Մարտի 1-ի գործը դատական իշխանության համար լակմուսի ֆունկցիա է կատարում: Յուրաքանչյուր հաջորդ որոշում հնարավորություն է տալիս եզրահանգումներ անել ճնշումների և համակարգի կախյալ վիճակի վերաբերյալ: Դատավոր Դանիբեկյանի վաղվա որոշումը ևս ցուցիչ կլինի, դատական համակարգի հիվանդության աստիճանի վերաբերյալ՝ դրա խորության, անդառնալիության... Դատավորները ունե՞ն փոքր-ինչ ռեսուրս պայքարել անկախ դատական համակարգի համար, թե՞ վերջնականապես հանձնվել են։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»