Կարծիք

06.11.2019 12:10


Կոչ՝ Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի դեմ պայքարողներին

Կոչ՝ Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի դեմ պայքարողներին

Իշխանությունները խորամանկորեն ուզում են այդ տխրահռչակ կոնվենցիան ներկայացնել որպես ընտանեկան բռնությունների դեմ պայքարի միջոց, իսկ ով որ դեմ է դուրս գալիս դրան, նրանք այդ մարդկանց ներկայացնում են կամ որպես ընտանեկան բռնության կողմնակից, կամ էլ որպես հոմոֆոբ: Ու հենց դրա համար շատ կարևոր է, որպեսզի այս կոնվենցիայի դեմ պայքարողները թույլ չտան, որ իրենց շարքեր սողոսկեն այդպիսի մարդիկ, այսինքն բռնության կողմնակիցներ ու հոմոֆոբներ. չեմ բացառում, որ դրանց հենց իշխանություններն են գործուղելու իրենց շարքեր՝ պրովոկացիաներ անելու և պայքարը վարկաբեկելու նպատակով:

Բոլոր այն մարդիկ, ովքեր պայքարում են Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, պիտի հասկանան ու գիտակցեն, որ դա չպիտի վերածվի սեռական փոքրամասնությունների իրավունքների դեմ պայքարի և չպիտի վերածվի ավանդույթների անվան տակ մեր շատ ու շատ ընտանիքներում արմատավորված որոշ հոռի բարքերի պրոպագանդայի:
Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարել է հարկավոր, քանի որ այն հակաիրավական ու խտրական փաստատուղթ է, իսկ ինչո՞ւ է հակաիրավական ու խտրական, որովհետև ընտանեկան կոնֆլիկտների ժամանակ, այդ փաստաթղթի դրույթները կիրառելու դեպքում, տղամարդիկ փաստացի զրկվում են անմեղության կանխավարկած ունենալու իրավունքից, և դա մարդկանց հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, և երկրորդ, այդ կոնվենցիայի ընդունման դեպքում, Հայաստանում միասեռ զույգերը կկարողանան ընտանիքի իրավական կարգավիճակ ստանալ, որի արդյունքում կկարողանան երեխաներ որդեգրել, որը երեխաների իրավունքների ոտնահարում է, և որի դեմն առնել է հարկավոր, այլապես դա կդառնա հազարավոր երեխաների դժբախտության պատճառ: Ի դեպ, կա նաև այլ վտանգ, որի մասին չի խոսվում, այդ կոնվենցիան վավերացնելուց հետո կանաչ ճանապարհ է բացվելու հակամարդկային յուվինալ «արդարադատությանը» մեր երկրում ներդնելու համար:

Այսինքն պայքարել է հարկավոր ոչ թե միասեռ զույգերի դեմ (նրանց դեմ պայքարել հարկավոր չէ, զուգավորվում են, թող զուգավորվեն, դա իրենց իրավունքն է), այլ պայքարել է հարկավոր այդ զույգերին ընտանիքի իրավական կարգավիճակ տալու դեմ:
Այնպես որ Ստամբուլյան կոնվենցիայի պայքարի կոնտեքստում, եթե որևէ մեկը սկսում է գոռալ գեյերին և տրանսգենդերներին վառել ու բնաջնջել է հարկավոր կամ կսկսի գոռալ, որ իր ընտանիքում ինչ կուզի կանի, կուզի կնոջը թաթալոշ կտա, կուզի չի տա, ուրեմն իմացեք, որ այդ մեկը գործում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու օգտին: Հետևաբար, նորից եմ կրկնում ու կոչ եմ անում, որ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարողները զգույշ գործեն և ոչ մի դեպքում թույլ չտան, որ նման մարդիկ սղոսկեն իրենց շարքերը:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը