Կարծիք

06.11.2019 11:55


Էսքան հնարամիտ Նիկոլ մեզ ո՞վ է տվել

Էսքան հնարամիտ Նիկոլ մեզ ո՞վ է տվել

Գրիգորի Հայրապետովին պետական պահպանության պետի պաշտոնից ազատելու մասին խոսելով` Նիկոլ ամենակարողը, որպես իսկական պրոֆեսիոնալ շահարկող, շրջանցեց շատ կարեւոր մի հանգամանք։

Ասաց` ես հո հիմա՞ր (անխելք, ապաշնորհ) չեմ, որ Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա թիկնապահի եւ եւս 10 տարի Սերժ Սարգսյանին ծառայած մարդու ներկայությամբ Ալիեւի հետ քննարկեի Ղարաբաղը հանձնելու դավադիր ծրագիրը։

Սա հերթական հնարքն էր, որով Փաշինյանը փորձեց ցույց տալ իր անձի շուրջ «անտեղի շահարկումների» պերճանքն ու թշվառությունը։
Մի կողմ թողնենք Հայրապետովի պաշտոնանկության «ղարաբաղյան վարկածին» գրեթե զուգահեռ շրջանառության մեջ դրված թեզը, թե թիկնազորի պետը գործից հեռացվել է, որովհետեւ հրաժարվել է գործ տալ Ռոբերտ Քոչարյանի վրա` Պողոս Պողոսյանի սպանության պատասխանատվությունը բարդել նախագահի ուսերին, ներկայացնել այնպես, թե Կուկու մականունով թիկնապահը Քոչարյանի անմիջական ցուցումով է վերջինիս հարվածել, մարդը ընկել եւ մահացու վնասվածք ստացել։
Եթե այս դեպքում, «շահարկումներ» ասելով` Փաշինյանը նկատի ուներ Վիտալի Բալասանյանի հայտնի հայտարարությունները, ապա Բալասանյանը խոսել է ոչ թե «դավադրության» շուրջ «բաց» քննարկումների մասին, այլ ասել է, որ իր ունեցած տվյալներով, Ալիեւը Դուշանբեի վերելակում Փաշինյանին թղթածրար` փաստաթղթերի փաթեթ է փոխանցել, որ վարչապետը հետագայում դեմ է տվել Արցախի ղեկավարությանը, վերջում էլ` հայտարարեց, թե Ղարաբաղի նախագահն ընդհանրապես «խաբար չէր» բանակցային գործընթացից. առաջին անգամ իրենից է իմացել`ինչի շուրջ են բանակցությունները։

Շեշտը դնելով «դավադրության ծրագիրը» օտար ականջներին հասու դարձնելու անհեթեթության վրա, Փաշինյանը չհերքեց Ալիեւից թղթածրար ստացած լինելու հանգամանքը։

Եվ դա հասկանալի է. վերելակը, այո, «դավադրության ծրագիր» քննարկելու ամենապատեհ տեղը չէ, բայց թղթածրար փոխանցելու համար լա՛վ էլ հարմար է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը