Կարծիք

05.11.2019 23:15


Այս ամենը ես համարում եմ սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի նկատմամբ

Այս ամենը ես համարում եմ սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի նկատմամբ

Այսօր՝ նոյեմբերի հինգին ինձ զանգահարեց ոմն անծանոթ և ներկայացավ, որպես Ոստիկանության 6-րդ վարչության աշխատող և «հրավիրեց» վարչություն բացատրություն տալու իմ ս․թ․ հոկտեմբերի 30–ի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։ Պատասխանեցի, որ հրաժարվում եմ ներկայանալ և պարտավոր չեմ բացատրություն տալ (օրենքով բացատրություն տալու պարտավորություն կամ բացատրություն տալու նպատակով ներկայանալու պարտավորություն ոչ ոք չունի)։

Թվաց, թե հարցը սպառված է, բայց՝ ոչ։ Երեկոյան՝ մոտավորապես ժ․19.10-ին, մեր բնակարանի շեմին նկատեցի երկու անծանոթների։ Հարցին, թե ովքեր են, պատասխանեցին՝ 6-րդ վարչությունից և շուրջ 15 րոպե պահանջում էին դուռը բացել և ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր։ Եվս մեկ անգամ մերժեցի՝ բացատրելով մեր «փառապանծ» իրավապահ մարմինների աշխատողներին, որ բացատրություն տալ կամ չտալը իմ իրավունքն է և որ իրենք իրավունք չունեն ինձնից ստիպողաբար բացատրություն կորզել։

Կարծում եմ, ոստիկանները քաջատեղյակ են օրենսդրական կարգավորումներին, ու նման պարագայում այս ամենը ես համարում եմ ոչ միայն «իրավական» ապօրինություններ, այլև սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի նկատմամբ։

Վարդուհի Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը