Փաշինյանի անձնական ծախսերը՝ «մահվան վերելակների» և հուսահատության «Գազելների» արանքում (տեսանյութ)
Վարչապետ դառնալուն պես Փաշինյանն իրենից հրաշք սպասողներին առաջարկեց աղքատությունը հաղթահարել սեփական գլխում ու անցավ․․․ սեփական աղքատության հաղթահարման գործին։
«Տնտեսական հեղափոխությունն» առայժմ տեսանելի ու լուրջ արդյունքներ է գրանցում միայն Նիկոլ Փաշինյանի և իր շրջապատի մոտ։ Պետական բյուջեն մսխվում է անխնա ձևով։
«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ծրագրի շրջանակներում պետական բյուջեն օգտագործվում է ընտանեկան բյուջեի պես։ Փաշինյանը գումարներ է ծախսում թանկարժեք ինքնաթիռային շրջագայությունների, զրահապատ նոր «Մերսեդեսների», թիմակիցներին պարգևավճար տալու, գաղտնի ձևով աշխատավարձեր կրկնապատկելու, ապօրինաբար զավթած առանձնատան «ռեմոնտն» իրականացնելու վրա։ Ու սրանք միայն երևացող մասերն են։
Պարզվում է՝ թռիչքաձև տնտեսական աճ խոստացած, բայց 2020թ․ համար 4,9 տոկոս ՀՆԱ աճ պլանավորած կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի 55 միլիոն դոլար ծախսել նոր ինքնաթիռի ձեռքբերման համար, որպեսզի Փաշինյանը շուրջերկյա ճանապարհորդություններ անելիս կանգառներ չունենա։
Փաստորեն, երբ խոսքը վերաբերում է հպարտ քաղաքացիներին, հայտարարվում է, որ դեռ փող չկա ու պետք է սպասել։ Իսկ երբ խոսքն անձամբ «ժողովրդի» վարչապետի հաճույքներին է վերաբերում, գումարներ միշտ գտնվում են։
Տեղին է հիշեցնելը, որ «ընդդիմադիր» աշխատած ժամանակ կամ երբ նոր էր վարչապետ դարձել, Փաշինյանը խոստանում էր վերացնել Երևանում գործող «մահվան վերելակները» և վերջ դնել «հուսահատության «Գազելներին»»։
Վերելակների մասով նա որպես «Ելք» դաշինքի անդամ պլանավորում էր իշխանություն ունենալու դեպքում գործարան հիմնել։ «Գազելների» պահով էլ ասում էր, որ շատ արագ վերջ կտա այդ պատկերին։
Փաշինյանից խոստումների ու ստերի պահով հետ չմնաց նաև քաղաքական ծաղրածուն՝ «Սուպեր մաման»՝ Կարգին Հայկոն, նույն ինքը՝ էյֆորիկ մթնոլորտում տեղի ունեցած ընտրություններում 80 տոկոս«խփած» ՀայկՄարությանը։
Բայց ինչպես և սպասվում էր, «մահվան վերելակներն» ու «հուսահատության «Գազելները»» շարունակում են սպասարկել հպարտ քաղաքացիներին, իսկ ահա հեղափոխության առաջնորդի սիրտը «դրախի առանձնատուն»,«կյանքի «Մերսեդես»» և «սրտի ինքնաթիռ» է ուզում։
Փաշինյանի անձնական ծախսերը՝ «մահվան վերելակների» և հուսահատության «Գազելների» արանքում (տեսանյութ)
Վարչապետ դառնալուն պես Փաշինյանն իրենից հրաշք սպասողներին առաջարկեց աղքատությունը հաղթահարել սեփական գլխում ու անցավ․․․ սեփական աղքատության հաղթահարման գործին։
«Տնտեսական հեղափոխությունն» առայժմ տեսանելի ու լուրջ արդյունքներ է գրանցում միայն Նիկոլ Փաշինյանի և իր շրջապատի մոտ։ Պետական բյուջեն մսխվում է անխնա ձևով։
«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ծրագրի շրջանակներում պետական բյուջեն օգտագործվում է ընտանեկան բյուջեի պես։ Փաշինյանը գումարներ է ծախսում թանկարժեք ինքնաթիռային շրջագայությունների, զրահապատ նոր «Մերսեդեսների», թիմակիցներին պարգևավճար տալու, գաղտնի ձևով աշխատավարձեր կրկնապատկելու, ապօրինաբար զավթած առանձնատան «ռեմոնտն» իրականացնելու վրա։ Ու սրանք միայն երևացող մասերն են։
Պարզվում է՝ թռիչքաձև տնտեսական աճ խոստացած, բայց 2020թ․ համար 4,9 տոկոս ՀՆԱ աճ պլանավորած կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի 55 միլիոն դոլար ծախսել նոր ինքնաթիռի ձեռքբերման համար, որպեսզի Փաշինյանը շուրջերկյա ճանապարհորդություններ անելիս կանգառներ չունենա։
Փաստորեն, երբ խոսքը վերաբերում է հպարտ քաղաքացիներին, հայտարարվում է, որ դեռ փող չկա ու պետք է սպասել։ Իսկ երբ խոսքն անձամբ «ժողովրդի» վարչապետի հաճույքներին է վերաբերում, գումարներ միշտ գտնվում են։
Տեղին է հիշեցնելը, որ «ընդդիմադիր» աշխատած ժամանակ կամ երբ նոր էր վարչապետ դարձել, Փաշինյանը խոստանում էր վերացնել Երևանում գործող «մահվան վերելակները» և վերջ դնել «հուսահատության «Գազելներին»»։
Վերելակների մասով նա որպես «Ելք» դաշինքի անդամ պլանավորում էր իշխանություն ունենալու դեպքում գործարան հիմնել։ «Գազելների» պահով էլ ասում էր, որ շատ արագ վերջ կտա այդ պատկերին։
Փաշինյանից խոստումների ու ստերի պահով հետ չմնաց նաև քաղաքական ծաղրածուն՝ «Սուպեր մաման»՝ Կարգին Հայկոն, նույն ինքը՝ էյֆորիկ մթնոլորտում տեղի ունեցած ընտրություններում 80 տոկոս «խփած» Հայկ Մարությանը։
Բայց ինչպես և սպասվում էր, «մահվան վերելակներն» ու «հուսահատության «Գազելները»» շարունակում են սպասարկել հպարտ քաղաքացիներին, իսկ ահա հեղափոխության առաջնորդի սիրտը «դրախի առանձնատուն», «կյանքի «Մերսեդես»» և «սրտի ինքնաթիռ» է ուզում։
Ահա՛ «տնտեսական հեղափոխության» բուն էությունը։
Հայկ Ուսունց