Կարծիք

05.11.2019 15:40


Լավ է, որ Փաշինյան Նիկոլը պաշտպանեց Հարությունյան Արայիկի ապազգային նախաձեռնությունները

Լավ է, որ Փաշինյան Նիկոլը պաշտպանեց Հարությունյան Արայիկի ապազգային նախաձեռնությունները

Այ մարդ, լավ է, որ Փաշինյան Նիկոլը իր հերթական լայվի ժամանակ պաշտպանեց ԿԳՄՍ նախարար Հարությունյան Արայիկի ապազգային նախաձեռնությունները, թե չէ մի քանի հոգի կա, կյանքս կերել էին, ասում էին՝ սաղ Արայիկն ա անում տակից, Նիկոլը կուրսի չի, եթե կուրսի լինի, Արայիկին տեղը կդնի, ու էլի այդ կարգի խնդալու բաներ:

Դե տղերք ջան, կերա՞ք, հիմա համոզվեցի՞ք, որ Араик тут ни при чём, որ Նիոկլն է рулит անում:

Հա ու մի բան էլ, վերջը չհասկացանք, Չարենցը այդ ի՞նչ բանաստեղծություններ է գրել ժամանակին, երևի ուզում էր ասել, որ հայհոյախառը բանաստեղծություննե՞ր է գրել: Նիկոլ ջան, Չարենցը ջղայն տղա է եղել, միգուցե և ապազգային թափթփուկների վրա ջղայնացել է ու գրել է այդ հայհոյախառն բանաստեղծությունները, բայց չէ՞ որ դպրոցներում ու ԲՈՒՀ-երում աշակերտներին ու ուսանողներին ոչ թե Չարենցի այդ հայհոյախառը բանաստեղծություններն են դասավանդվել, այլ այն բանաստեղծությունները, որտեղ հայհոյանքներ չկան, կամ թատրոնների բեմերից ու հեռուստաեթերում նրա այն գործերն են ասմունքվել, որտեղ հայհոյանքներ չկան, օրինակ, ասենք, հենց այդ նույն, «Ես իմ անուշ Հայաստանին»:

Ի դեպ, Չարենցի ապրած տարիներին Հայաստանը նույնպես ապազգային տարրերի, այսինքն թշնամիների, ճիրանների մեջ էր տառապում, դրա համար էլ նա, ի հեճուկս դրանց, «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն էր գրում և դրա նման շատ ու շատ այլ հայրենասիրական բանաստեղծություններ:
Ինչևէ, ո
՞ւմ եմ ինչ բացատրում: Լավ մնացեք ...

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը