Կարծիք

05.11.2019 16:02


Վարչապետը հավատարիմ մնաց իշխանափոխության օրերին իրեն անմնացորդ նվիրված քայքայիչ աղանդներին

Վարչապետը հավատարիմ մնաց իշխանափոխության օրերին իրեն անմնացորդ նվիրված քայքայիչ աղանդներին

«Իսկ ի՞նչ են սատանիստները, տեղյա՞կ եք, որ ՀՀ-ում կան հեթանոսներ, կան մարդիկ, որոնք համարում են, որ մեր ազգային կրոնը հեթանոսությունն է»: Ն. Փաշինյան

Մարդ ուղղակի չգիտի՝ լացի՞, թե՞ զվարճանա...
Երկրի վարչապետը, փաստորեն, փորձելով փրկել իր Արայիկ Հարությունյանին և Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ, փորձելով շահարկել քրիատոնյա հայության կրոնական զգացումները՝ ավելի «ահասարսուռ» թեմաներ է արծարծում և, ոչ ավել, ոչ պակաս, որպես «տխրահռչակ» փաստ, բերում է հեթանոսության օրինակը...

Չէ, չէ, սա դառը երազ չէ, սա իրական, «Նոր» Հայաստանն է, և սա Հայոց երկրի ղեկավարն է, ով հայոց հնագույն քաղաքակրթությունը, շուրջ 3,000-ամյա հեթանոսական շրջանը հավասարեցնում է սատանիզմի և արայիկհարությունյանական պարզունակ այլանդակությունների հետ:

Այսինքն՝ Հայոց հնագույն պետություններից մինչ Երվանդունիներ ու Արտաշեսյաններ, մինչ աշխարհակալ Տիգրան Մեծ ու Արտաշես արքա ապրել են սատանիզմից ավելի ահասարսուռ մի դարաշրջանում...

Այսինքն՝ մեր գողթան երգերը, համաշխարհային արվեստի մաս կազմող վիպերգեր Վահագնի ծնունդը, Արտաշես և Արտավազդը, Արտաշես և Սաթենիկն ու շատ այլ գլուխգործոցներ և՞ս մերժելի են...

Հ.Գ. Մի բանում գնահատելի է պարոն վարչապետի վարքագիծը. նա հավատարիմ մնաց իշխանափոխության օրերին իրեն անմնացորդ նվիրված քայքայիչ աղանդներին և նրանց չհամեմատեց սատանիզմի կամ ավելի ահասարսուռ հոսանքների հետ:

Այո՛, մեր ազգը քայքայող աղանդները, ըստ վարչապետի, վտանգավոր չեն, իրական «վտանգը», փաստորեն, մեր հնագույն քաղաքակրթական արժեհամակարգերն են, ի դեմս հեթանոսության...

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը