Կարծիք

05.11.2019 12:00


Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իր ու իր թայֆայի կյանքի որակը

Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իր ու իր թայֆայի կյանքի որակը

Նիկոլը լավ չի հասկանում կամ չի ուզում հասկանալ, որ իշխանությունը բռնազավթելիս իրեն աջակցած մեր ժողովրդի մի մասը օգնեց իրեն ավելի լավ ապրելու ակնկալիքով, օգնեց որովհետև հավատում էր ընդդիմադիր Նիկոլի ստերին, ով խոստանում էր բարեկեցություն, արդարություն …

Հիմա Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իր ու իր թայֆայի կյանքի որակը, ինքն ու իր թայֆեն աղքատությունը հաղթահարել են սեփական գլուխներում, գրպաններում, սկսել են ընկերություն անել նախկին օլիգարխների հետ ու մոռացել իրենց՝ իշխանության բերած ժողովրդին:

Փաստորեն ժողովրդին արդարություն ու բարեկեցություն խոստանալով Նիկոլը բռնազավթել է իշխանությունն, ու զբաղված է ոչ թե մարդկանց կյանքի որակը բարձրացնելով, այլ Հայոց պատմության ու Հայոց եկեղեցու պատմության դեմ պայքարելով, Ստամբուլի կոնվենցիա, ու էլի նման ցնդաբանություններով:

Եթե Հայաստանում իշխանությունները ցանկանում են որևէ կրթական մակարդակում արգելել Հայոց պատմության դասավանդումը և Հայաստանի քաղաքացիները մեկ մարդու պես դուրս չեն գալիս փողոց ու պայքարում այդ ապազգային մտածողության դեմ, ապա պետք է ընդունենք, որ Հայոց պատմության ապագան վտանգված է:

Եվ բոլոր նրանք, ովքեր սատարում են Նիկոլին, բայց պնդում, որ նրա նշանակած Կրթության կամ Արտաքին գործերի նախարարներն են վատը, ուղղակի զբաղված են ինքնախաբեությամբ, քանզի առանց Նիկոլի նրա թայֆայի որևէ ներկայացուցիչ որևէ միտք չի կարող արտահայտել (և դա փաստվեց Նիկոլի վերջին լայվում):

Եթե Հայաստանը նվաճած սելջուկ-թուրքերն ու այլ օտարազգի նվաճողները պայքարում էին Հայոց եկեղեցու, Հայոց պատմության, Հայոց լեզվի, Հայոց ինքնության դեմ, ինչ-որ տեղ հասկանալի էր, բայց երբ Նիկոլենք են պայքարում …

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը