Կարծիք

05.11.2019 09:43


Նիկոլ Փաշինյանի բոբիկ, մակերեսային ու ցանցառ գնահատականները դավաճանական ակտ էր՝ ընդդեմ հայ ժողովրդի

Նիկոլ Փաշինյանի բոբիկ, մակերեսային ու ցանցառ գնահատականները դավաճանական ակտ էր՝ ընդդեմ հայ ժողովրդի

Նիկոլ Փաշինյանի բոբիկ, մակերեսային ու ցանցառ գնահատականները հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմության, հայոց լեզվի ու հայ գրականության վերաբերյալ, ոչ ավել ու ոչ պակաս, դավաճանական ակտ էր՝ ընդդեմ հայ ժողովրդի:

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու կողմից նման ելույթն իր նախադեպը չունեցող ու չմոռացվող սև խարան էր մեր ժողովրդի ճակատին:

Կրթության ոլորտի բազմաշերտ խնդիրներն ու կրթության մրցունակությունը բերել հանգեցնել հայ եկեղեցու ու հայոց պատմության, հայոց լեզվի ու հայ գրականության առարկաներին, դասագրքերին ու դրանց բովանդակությանը, ու սեփական ցանցառությունը կամ հնարավոր այլ նպատակադրումները փաթեթավորել «ազատության» ու «սակավամտության դեմ պայքարի» քողածածկույթով` մեջքից դարանակալ հարված էր մեր հավաքական ինքնությանը, մեր անցյալին, մեր ներկային ու մեր ապագային:

Հիմա էլ լո՞ւռ եք, հոգևոր հայրե՛ր, որ կոչված եք ուղղորդելու ու առաջնորդելու ձեր հոտը, երբ այն վտանգված է: Հիմա էլ լո՞ւռ եք, պատմաբաննե՛ր, լեզվաբաննե՛ր ու գրականագետնե՛ր, որ կոչված եք սերնդեսերունդ փոխանցելու մեր ինքնության այդ սուրբ բանալիները, ինչպես ձեզանից առաջ տասնյակ սերունդներ դժվարությամբ, բայց պատվով արել են անգամ, երբ նվաճված ենք եղել օտարի կողմից:

Հիմա էլ լո՞ւռ ես, հա՛յ, երբ քո իսկ սառած հայացքի ներքո քո իսկ սուրբ տաճարների սյուներն են քանդվում:

Արթնացի՛ր, Հայաստան: Վաղը կարող է ուշ լինել:

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը