Կարծիք

04.11.2019 20:54


Տեղի է ունեցել ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի կամայական ու սխալ մեկնաբանություն

Տեղի է ունեցել ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի կամայական ու սխալ մեկնաբանություն

Հատված Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքից.

«Կարծում ենք, որ այս առումով տեղի է ունեցել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի կամայական ու սխալ մեկնաբանություն: Սահմանադրական դատարանի լիազորության տիրանալ հանցակազմ առհասարակ կարող էր առկա լինել օրինակ հետևյալ երկու պարագաներում՝

ա/ «Փակվում» է Սահմանադրական դատարանը, փոխարենը ստեղծվում է օրենքով չնախատեսված անձանց խումբ, ովքեր Սահմանադրության խախտմամբ ստանձնում են ՍԴ լիազորությունները,

բ/ տարատեսակ ճնշումներով, անվանարկող հոդվածներով, քրեական գործերի հարուցմամբ, մտերիմ անձանց կալանավորելով, «կամավոր» վճարվող թոշակի գնալու օրենսդրական առաջարկներով, հեռանալու ուղիղ հրապարակային պահանջներով կամ այլ եղանակով մարդկանց մի խումբ փորձում է հասնել ՍԴ նախագահի, ապա նաև որոշ դատավորների հրաժարականներին, փոխարենը ապահովում է Սահմանադրական դատարանում 5 դատավորի առկայություն, ովքեր պատրաստ են կատարել այդ խմբի կամքը»:

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը