Կարծիք

04.11.2019 18:57


Սորոսը ներխուժեց նաև թատրոններ

Սորոսը ներխուժեց նաև թատրոններ

Լկտիությունը դարձել է իշխանական թևի համար որդեգրած քաղաքականություն: Կրթության ու արվեստի պղծողը հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, մեկ այլ իշխանական պատգամավոր հայտարարում է, որ չեք ուզում, մի նայեք մեր մատուցած խայտառակությունը:

Մի՞թե սա էր ուզում հայ ժողովուրդը, մի՞թե սա է ժողովրդի ընտրած կառավարությունը։ Չեմ կարծում, որ 2018-ին հրապարակում մեր ժողովրդին սա էին խոստանում, չեմ կարծում, որ ասում էին, թե մենք գալու ենք ու կրկնելու ենք այն, ինչ անում էր ՀՀԿ-ն: Հայ ժողովուրդը մերժեց ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին՝ պատճառաբանելով նրանց կամայականությունները և ի շահ ժողովրդի չաշխատելը, բայց նորօրյա իշխանիկները անում են նույնը՝ ավելի վատ ու լկտի տարբերակով:

***

Սորոսը ներխուժեց նաև թատրոններ և ամենասարսափելին այն է, որ ներխուժումը սկսվեց Տիկնիկային թատրոնից: Այսինքն ծրագիրը շատ պարզ է ու պարզունակ։ Երևանի պետական տիկնիկային թատրոնը ամսական ունենում է հազարից ավելի անչափահաս հանդիսատես և այլասերման ծրագիրը շատ հեշտ կարող է աշխատել: Տիկնիկայինի գեղարվեստական ղեկավարի վերջին շրջանում տրված հարցազրույցները արդեն գտան իրենց տրամաբանությունը, երբ պարոն Բաբայանը հայտարարում էր, թե արժեքները կարող են փոխվել։ Այո՛, Պարոն Բաբայա՛ն, արժեքները փոխվում են շատ փողի դիմաց:

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը