Կարծիք

04.11.2019 18:27


Բա եթե այդքան ազատության կողմնակից եք, աջակցեք հայրենասիրական նախաձեռնություններին

Բա եթե այդքան ազատության կողմնակից եք, աջակցեք հայրենասիրական նախաձեռնություններին

Այսօր ամբողջ օրը Արայիկ Հարությունյանի (հանրությանը արդեն հայտնի որպես ԼԳԲՏ-ի նախարար) կողմնակիցները ֆբ-ում տարածում էին ստեղծագործության ազատության մասին Սահմանադրության 43-րդ հոդվածը՝ դրանով փորձելով արդարացնել երեկվա պղծությունը։

Հարգելինե՛րս, ախր ազատ թողնելն այլ բան է, պետության կողմից դրա անցկացման համար դրամաշնորհ տալը և աջակցելը լրիվ այլ բան:
Բա եթե այդքան ազատության կողմնակից եք, աջակցեք հայրենասիրական նախաձեռնություններին, ոչ թե հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտեք...

Հ.Գ. Ստիպում եք, որ բարձրաձայնեմ, թե ինչպես է ԿԳՄՍ նախարարությունը իշխանական տարբեր լծակներ օգտագործելով խոչընդոտում երիտասարդության շրջանում հայրենասիրական գաղափարների տարածմանը...

***

2,7 միլիոն դրամ ԿԳՄՍՆ-ի կողմից նոյեմբերի 2-ին իրականացված պղծության համար

Ակամայից մի բան հիշեցի.
Անցյալ տարի մոտավորապես այս ժամանակահատվածն էր, երբ դեռ ՀՊՏՀ Ուխ նախագահն էի, Ուսանողական խորհրդի նախագահության կազմով որոշում կայացրինք, որ ուսանողության և երիտասարդության համաշխարհային տոների շրջանակում յուրահատուկ նվեր մատուցենք մեր բուհի ուսանողներին և մեզ հատկացված բյուջեից մոտավորապես նույն ծավալի գումարի չափով սոցիալապես անապահով ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում տրամադրենք, և արդյունքում բուհից թվով մոտ 55 ուսանող ստացան ուսման վարձի փոխհատուցում:
Պատկերացնում եք չէ՞, թե այդ ուսանողները ինչ ուրախ էին...

Հ.Գ. Վերլուծությունները թողնում եմ ձեզ, թե այդ գումարի ծախսման ինչ արդյունավետ տարբերակներ կարող էին լինել...

Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը