Կարծիք

04.11.2019 18:06


Ի՞նչ կարելի է անել, որ մարդիկ չմտածեն, որ Նիկոլը անհայրենիք, անաստված, հոգեկան հիվանդ է

Ի՞նչ կարելի է անել, որ մարդիկ չմտածեն, որ Նիկոլը անհայրենիք, անաստված, հոգեկան հիվանդ է

Մի հատ եկեք հասկանանք՝ ի՞նչ կարելի է անել, որ մարդիկ չմտածեն, որ Նիկոլը անհայրենիք, անաստված, հոգեկան հիվանդ է: Դե տնօրհնեքը արեց, կնիկը Սարյանի նկարի ֆոնին նկարվեց:

Օրինակ, կարելի է միշտ տարազ հագնել, համ էլ տեղական արտադրանք է, Ալեքսանյանն էլ կմասսայականացնի արտադրանքը: Տան գլուխը կարար մի հատ մատաղ աներ, իր ձեռով ոչխար մորթեր: Թեպետ դա զոոֆիլների դուրը չէր գա։ Նրանք կարդարացնեն կենդանու բռնաբարությունը ու դա կանվանեն սեր, բայց մատաղը ձև չի թույլ տան:

Կարա Թուրքական դրոշ վառի... թեպետ դա էլ Լևոնենք թույլ չեն տա: Կարա Սորոսին քրֆի... չնայած դա էլ Ծռերին կլարի իր դեմ: Ամուլսարը... միանգամից անցնենք: Կարար կռված տղերքի հետ մի քեֆ աներ... չնայած սա էլ ձև չի, Սասունը հո գիտի, որ Վանեցյանին հանել են հենց Սասունին պաշտպանելու համար: Բակոն... ձև չի: Իջևանը նույնպես: Գողականներին դե չի կարա խնդրի դոշ տան, իրանը նարկոմաններն ու բառիգներն են, դրանցից էլ ի՞նչ հայրենասեր: Ազգային երգ ու պարի փառատոնն էլ ձև չի... դեսպանատները չեն թողի: ՊՆ-ի բյուջեն ավելացնելը զապրետի տակ է: Զինվոր տղա ունի, բայց դե նա էլ էնքան արձակուրդ է ստացել, որ մի տեսակ ավելի լավ է հիմա նրան չհիշեն:

Ալիևին նորից կարելի է կանչել օգնության, բայց «Նժդեհի» քարտն արդեն խաղացրել են, հետո Արմեն Սարգսյանը հո Ալիևի տերը չի, շատ-շատ մի անգամ էլ աբրաշյատ ըլնի, բա հետո՞...

Ի՞նչ անել, որ Նիկոլին հայրենասեր ցույց տալ, սա է խնդիրը...

Ի՞նչ խորհուրդ կտաք, ժողովուրդ ջան:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը