Կարծիք

04.11.2019 17:30


Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ այսօր Արցախում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ստորագրահավաք

Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ այսօր Արցախում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ստորագրահավաք

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ այսօր Արցախում մեկնարկել է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ստորագրահավաքը: Սկսվել է մեծ թափով, բարձր մակարդակով, ինչպես վայել է գործընթացին, որ կաներ մի հերոսը մյուսի համար:

Առյուծածին ժողովուրդ ենք, հիրավի, ու միշտ կարողանում ենք վտանգավոր ու նեղ պահերին դառնալ միաբռունցք ու միակամ: Այս ստորագրահավաքով ի հայտ են գալիս ազգի գիտակից ուժերը, մտածող զանգվածը, որն արդյունքում պետք է ազատագրի բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր վաղուց կորցրել են խորհելու, կշռադատելու ունակությունը:

Հայոց երկու պետությունների անվտանգության երաշխավորներն են Ռոբերտ Քոչարյանն ու Վիտալի Բալասանյանը, մարդիկ, ովքեր իրենց անցած մարտական և քաղաքական ճանապարհով են ապացուցել իրենց հզոր ու գործնական տեսակը:
#ՄԻԱՑԻ՛Ր

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը