Կարծիք

04.11.2019 15:53


Մեր մեջ փորձում են սպանել հային և բացահայտ թալանում են մեզ

Մեր մեջ փորձում են սպանել հային և բացահայտ թալանում են մեզ

Երկար ժամանակ, մշտապես ու պարբերաբար անդրադարձել ենք ազգային արժեքների և մասնավորապես մշակույթի խեղաթյուրման արատավոր պրակտիկային, որն այսօր ազգովի «վայելում ենք» որպես թավշյա ավանտյուրայի չարաբաստիկ հետևանք:

Այսօր արդեն ամենաբարձր՝ պետական մակարդակով մայրաքաղաքի սրտում իրականացվում են սատանիստական ծեսեր՝ հրամցվելով հասարակությանը, որպես մշակույթ և արվեստ: Արդեն Երևանի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Հասմիկ Խաչունցն է չորեքթաթ սողում մետրոյի կայարանի մոտ՝ էգ գայլի ձայներ արձակելով, հետո նեղանում, թե մարդիկ չեն հասկանում բարձր արվեստը: Նախարարի բարձր պաշտոն զբաղեցնող անձը՝ Արայիկ Հարությունյանը, անձամբ է հովանավորում սատանայապաշտ ծեսերը՝ հայտարարելով, թե սատանիզմի քարոզը իր համար պատճառ չէ նման միջոցառումները դպրոցներում արգելելու համար:

Մեկ այլ նախարար՝ ևս էգ գայլի պահվածքով և սեռական անսանձ նկրտումներով աչքի ընկնող Զարուհի Բաթոյանը, բացեիբաց հայտարարում է, թե ինքը կողմ է Ստամբուլյան կոնվենցիային: Հիշեցման կարգով շեշտեմ, որ Ստամբուլյան կոնվենցիան թույլատրում է երրորդ սեռի գաղափար և միասեռ ամուսնություններ, այսինքն երևույթներ, որոնք մի քանի տասնամյակում ուղղակի կվերացեն հայի գենը: Այսօր համասեռամոլ հայերը ցուցադրաբար քայլում են Հյուսիսային պողոտայում՝ իրենց անբարո կենսակերպը ցուցադրելով մատաղ սերնդին, իսկ կառավարության շենքի հարևանությամբ կուբացի տրանսգենդերները զբաղվում են մարմնավաճառությամբ:

Եվ այս ամենը մտածելու և մտահոգվելու տեղիք են տալիս՝ ո՞ւր են մնացել արժանապատիվ հայ տղամարդիկ, ո՞ւր են չքացել ավանդապաշտ երիտասարդները, որոնց լռելյայն համաձայնությամբ հայոց սրբություններն են ոտնահարվում, քայքայվում, ծաղրվում:

Եվ վերջապես, մտածելու և մտահոգվելու տեղիք են տալիս իշխող վարչախմբի, մասնավորապես՝ իրեն ցեղապետ հայտարարած մարդու ֆինանսական ախորժակն ու քմահաճույքները՝ իրեն օրենքով չհասնող շենքի վերանորոգման ծախսերից մինչև 55 միլիոն դոլարանոց ինքնաթիռը, որ կառավարությունը պատրաստվում է ձեռք բերել: Աշխատատեղ փակող, գիշերօթիկ, որբանոց ու ծերանոց փակող բռնապետը իրեն արդեն Բաղդադի խալիֆ է երևակայում և քանի գնում, այնքան ավելի անկուշտ է դառնում:

Այսինքն, մի կողմից մեր մեջ սպանում են հային, մյուս կողմից մեզ թալանում են:
Այսօր առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է համախմբում:

#Միացի՛ր արդարության համար մղվող պայքարին:
#Միացի՛ր այլասերվածության դեմ հայտարարված պայքարին:
#Միացի՛ր հանուն երեխաներիդ ապագայի, որ նրանք հայ մեծանան:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը