Կարծիք

04.11.2019 16:30


Կրկին մոռացավ, որ ինքը ՀՀ վարչապետն է, այլ ոչ թե յուրայինների ցեղապետը

Կրկին մոռացավ, որ ինքը ՀՀ վարչապետն է, այլ ոչ թե յուրայինների ցեղապետը

Փաշինյանի զրույցի հետքերով

«Ժողովրդի» վարչապետը կրկին իր մոնոներկայացումը նվիրեց նախկինների ու ներկաների հակամարտությանը՝ կրկին մոռանալով, որ ինքը ՀՀ վարչապետն է, այլ ոչ թե յուրայինների ցեղապետը: Դրանով ևս մեկ անգամ վերահաստատեց հասարակության մեջ անցկացրած իր իսկ բաժանարար գծերը:

Խնայելով ձեր նյարդերը (այն պետք է դեռ պայքարում հաղթելու համար)՝ անդրադառնամ Արցախի հետ կապված իր դիտարկումներին:

1. Հայ-ադրբեջանական հարաբերություններ

Նման բան առաջին անգամ եմ լսում, որ փաստացի պատերազմական վիճակի մեջ գտնվող Հայաստանի որևէ ղեկավար օգտագործի այդ բառերը, հայ-ադրբեջանական հարաբերություններ չկան, պարոն Փաշինյա՛ն, կա հայ-ադրբեջանական հակամարտություն կամ բանակցություն, բայց հարաբերություններ, որպես այդպիսին չկան, այդ որտեղի՞ց վերցրեցիք, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններ:

2. Բանակցային հարցում կա հետաքրքիր դինամիկա

Ի՞նչ դինամկա, հետաքրքիր դինամիկան Տավուշի գյուղերի գնդակոծությո՞ւնն է, Ալիևի տխմար ռազմատենչ հայտարարությունների հաճախականությո՞ւնն է, թե՞ ձեր արտգործնախարարի խայտառակ հարցազրույցը BBC-ին:

3. Լուծման ընդունելի լինելը ադրբեջանի ժողովրդի համար

Արդեն իրոք անտեղի եմ համարում նույնիսկ խոսել դրա մասին, քանի որ Հայաստանի վարչապետին ընդունելի պետք է լինի միայն և միայն մեր շահը և տեսակետը և մենք թքած պետք է ունենաք հակառակորդի համար ընդունելի տարբերակների վրա, խորապես թքած: Դա բացառապես իրենց խնդիրն է, այլ ոչ թե մեր:

4. Հանրաքվե

Ի՞նչ հանրաքվե, սա ի՞նչ տրյուկ է: Արցախը 1991թ․ անց է կացրել հանրաքվե և վերջ:

Հռչակել է իր անկախությունը և վերջ: Ի՞նչ հանրաքվե, դա աբսուրդ է կամ էլ արդեն նախապատրաստող հայտարարություն:

5. Արցախի իշանության տեսակետը նույնն է

Խորապես կասկածում եմ, որ Բակո Սահակյանի կյանքի նպատակն է գտնել մի տարբերակ, որը նաև ընդունելի կլինի Ադրբեջանի համար, եթե դա էդպես է թող խոսքի, նման բան նա երբեք չի ասել:

6. Ո՞ր կառավարությունն է այդքան բան արել բանակի համար, ինչքան ինքն է արել

Ասեմ սա մեծամտության գագաթնակետն էր․ և սա պատմությունը ջնջելու հավասար հայտարարություն էր: Ուրեմն Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյաը չե՞ն եղել, նրանք բան չեն արել, արել է Փաշինյանը, ու արել է մի մարդ, ով նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ գնով են մարդիկ կայացրել բանակը, զինել այն, իրենց սեփական երեխայի պես այն մեծացրել, որ մի նախկին լրագրող գա, իշխանություն զավթի ու ասի, որ երբ է որևէ կառավարություն բանակի համար այդքան բան արել, ինչքան ինքը: Բանակաշինության փառապանձ պատմությունը այսօր խեղաթյուրվեց ամբողջ ազգի առաջ, տեսնենք, որևէ մեկը, ով տեսել է այս տարիներին, թե ով ինչ է արել բանակի համար, ռիսկ կանի՞ հակադարձել Նիկոլին:

Որպես «դեսերտ» էլ ասեմ, որ մեկնաբանություն գրողների գերակշիռ մասին Արցախի հարցը հետաքրքիր չէր, նրանք խնդրում-աղաչում էին պաշտոնից ազատել Արայիկ Հարությունյանին, այնպես, կարծես, այդ նախարարը այլ գալակտիկայից է եկել և կապ չունի Փաշինյանի հետ, նույնիսկ նրան չի էլ ճանաչում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը