Հիտլերյան ֆաշիզմը վերածնվել է՝ սորոսա-լևոնա-նիկոլական հրեշի տեսքով
Ինքնապահպանման բնազդ ունեցող ցանկացած մեկը պետք է միանա Ռոբերտ Քոչարյանի թիմին: Անկախ այն բանից՝ սիրում ենք՝ չենք սիրում, ընդունում ենք՝ չենք ընդունում. մեր դիմաց վայ-հեղափոխականների կործանարար խմբակն է: Անմարդկային, անգաղափար, անհայրենիք, զուրկ բոլոր սրբություններից: Մանկատուն և ծերանոց փակող, կենդանաբանական այգի փակող, Գիտությունների ազգային ակադեմիա փակող․․․ ժողովո՛ւրդ, սա սպանդ է, դուք ինչո՞ւ եք լուռ նստած ձեր տեղերում:
Մի՞թե այնքան եք ատում նախկին իշխանություններին, որ պատրաստ եք ազգովի դառնալ համասեռամոլ կամ աղանդավոր կամ սորոսական:
Ասել և կրկնում եմ՝ կոռուպցիա կա աշխարհի բոլոր կապիտալիստական երկրներում, դա կապիտալիզմի հիմքն է, ցավոք: Բայց ոչ մի տեղ կոռուպցիայի դեմ պայքարը չի վերածվում պառակտման ու ներքին թշնամանքի, չի վերածվում ազգային արժեքների դեմ անասնական պատերազմի:
Հայ ժողովուրդը Հայրենական պատերազմի բովում՝ 1943 թվականին, երբ ֆաշիստները ԽՍՀՄ մատույցների մոտ էին, և դեռ հաջողությունը իրենց կողմն էր, երբ հազարավոր հայորդիներ մեկնում էին ռազմաճակատ ու զոհվում, այդ ծանր շրջանում բացեց Գիտությունների ազգային ակադեմիա: Բացեց, որ ապրի, բացեց, որ գոյատևի, որ դրանով նաև հաղթի հիտլերյան ֆաշիզմին:
Այսօր հիտլերյան ֆաշիզմը վերածնվել է՝ սորոսա-լևոնա-նիկոլական հրեշի տեսքով, և քանդում է հայոց պետությունը:
ՈՒՇՔԻ՛ ԵԿԵՔ, հայեր, մեր տունը քանդվում է:
***
Այս փոքրիկ երկիրը կարելի էր ուղղակի հրաշք դարձնել՝ բարեկիրթ մարդկանցով, աշխատող տնտեսությամբ, ապագայի հանդեպ կայուն հավատով: Հայ մարդու մեջ կարելի էր արթնացնել ստեղծագործ ջիղը, տաղանդը, ջանասիրությունը, ինչպես եղել է Խորհրդային Հայաստանի օրոք: Բայց չէ... Կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ՝ երկիրը դարձրեցին Ջորջ Սորոսին կից դուստր-ձեռնարկություն՝ փորձելով զրկել ազգային ինքնագիտակցությունից, հայի մեջ սերմանելով ագրեսիա, թույն և խտացված ատելություն:
Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի էլ թաքցնում, որ եկել է սեփական բարեկեցությունը ապահովելու, հարստություն դիզելու նպատակով, և զոմբիացված մարդիկ ծափահարում են նրան:
Ժողովրդի մակարդակը տարեցտարի իջավ, նրա հոգին դատարկվեց: Արդյունքում ի՞նչ ունենք այսօր: Վիկտոր Համբարձումյան և մարշալ Բաղրամյան ծնած հայ ժողովուրդը սկսել է ծնել զարուհիբաթոյաններ և արմանբաբաջանյաններ: Ցավալի է, ընկերներ:
Հիտլերյան ֆաշիզմը վերածնվել է՝ սորոսա-լևոնա-նիկոլական հրեշի տեսքով
Ինքնապահպանման բնազդ ունեցող ցանկացած մեկը պետք է միանա Ռոբերտ Քոչարյանի թիմին: Անկախ այն բանից՝ սիրում ենք՝ չենք սիրում, ընդունում ենք՝ չենք ընդունում. մեր դիմաց վայ-հեղափոխականների կործանարար խմբակն է: Անմարդկային, անգաղափար, անհայրենիք, զուրկ բոլոր սրբություններից: Մանկատուն և ծերանոց փակող, կենդանաբանական այգի փակող, Գիտությունների ազգային ակադեմիա փակող․․․ ժողովո՛ւրդ, սա սպանդ է, դուք ինչո՞ւ եք լուռ նստած ձեր տեղերում:
Մի՞թե այնքան եք ատում նախկին իշխանություններին, որ պատրաստ եք ազգովի դառնալ համասեռամոլ կամ աղանդավոր կամ սորոսական:
Ասել և կրկնում եմ՝ կոռուպցիա կա աշխարհի բոլոր կապիտալիստական երկրներում, դա կապիտալիզմի հիմքն է, ցավոք: Բայց ոչ մի տեղ կոռուպցիայի դեմ պայքարը չի վերածվում պառակտման ու ներքին թշնամանքի, չի վերածվում ազգային արժեքների դեմ անասնական պատերազմի:
Հայ ժողովուրդը Հայրենական պատերազմի բովում՝ 1943 թվականին, երբ ֆաշիստները ԽՍՀՄ մատույցների մոտ էին, և դեռ հաջողությունը իրենց կողմն էր, երբ հազարավոր հայորդիներ մեկնում էին ռազմաճակատ ու զոհվում, այդ ծանր շրջանում բացեց Գիտությունների ազգային ակադեմիա: Բացեց, որ ապրի, բացեց, որ գոյատևի, որ դրանով նաև հաղթի հիտլերյան ֆաշիզմին:
Այսօր հիտլերյան ֆաշիզմը վերածնվել է՝ սորոսա-լևոնա-նիկոլական հրեշի տեսքով, և քանդում է հայոց պետությունը:
ՈՒՇՔԻ՛ ԵԿԵՔ, հայեր, մեր տունը քանդվում է:
***
Այս փոքրիկ երկիրը կարելի էր ուղղակի հրաշք դարձնել՝ բարեկիրթ մարդկանցով, աշխատող տնտեսությամբ, ապագայի հանդեպ կայուն հավատով: Հայ մարդու մեջ կարելի էր արթնացնել ստեղծագործ ջիղը, տաղանդը, ջանասիրությունը, ինչպես եղել է Խորհրդային Հայաստանի օրոք:
Բայց չէ...
Կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ՝ երկիրը դարձրեցին Ջորջ Սորոսին կից դուստր-ձեռնարկություն՝ փորձելով զրկել ազգային ինքնագիտակցությունից, հայի մեջ սերմանելով ագրեսիա, թույն և խտացված ատելություն:
Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի էլ թաքցնում, որ եկել է սեփական բարեկեցությունը ապահովելու, հարստություն դիզելու նպատակով, և զոմբիացված մարդիկ ծափահարում են նրան:
Ժողովրդի մակարդակը տարեցտարի իջավ, նրա հոգին դատարկվեց:
Արդյունքում ի՞նչ ունենք այսօր: Վիկտոր Համբարձումյան և մարշալ Բաղրամյան ծնած հայ ժողովուրդը սկսել է ծնել զարուհիբաթոյաններ և արմանբաբաջանյաններ:
Ցավալի է, ընկերներ:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից