Կարծիք

04.11.2019 20:42


Այս անգամ էլ կասեն, որ Խաչունցը տեղյակ չէր ու պատաhաբար է իմացել, որ դրամաշնորհ են ստացել

Այս անգամ էլ կասեն, որ Խաչունցը տեղյակ չէր ու պատաhաբար է իմացել, որ դրամաշնորհ են ստացել

Փաստորեն, «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար հատկացվել է 2,7 մլն դրամ դրամաշնորհ, այսինքն՝ մոտ 5 հազ. 600 դոլար: Մի կողմ թողնենք ներկայացման գեղարվեստական արժեքը: Հետաքրքիր է, որ ներկայացմանը մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը:

Լավ, եթե «խալիները լվանալու» ժամանակ Լուլուն հայտարարեց, որ տեղյակ չէր, որ նրա ընկերուհին շահել է տենդերը (հետո պարզվեց, որ չի էլ շահել, ուղղակի պարզեցված կարգով է տրվել այդ դրամաշնորհը), և նա անգամ տեղյակ չէր, զուգադիպություն էր, ապա այս պարագայում ի՞նչ արդարացում է լինելու: Թե՞ այս անգամ էլ կասեն, որ Խաչունցը տեղյակ չէր, որ նրա խմբակը մասնակցում էր մրցույթին ու պատաhաբար է իմացել, որ դրամաշնորհ են ստացել:

Հիմա որ ամեն օր փրփուրը բերանին հայտարարվում է, որ կառուպցիա չկա, այդ հայտարարությունների՞ն հավատանք, թե՞ նման դրամաշնորհներից դատողություններ անենք:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը